November 27, 2024

Tag Archives: 1993

Խորհրդակցություններ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ. Օգոստոսի 9-10 Հռոմում անցկացվում են ԵԱՀԽ Մինսկի խմբի 9-ը երկրների՝ Ռուսաստանի, թուրքիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի և Սլովակիայի, Բելառուսի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները խորհրդակցությունները Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Հայաստանը, ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի որոշման, ներկայացնում են ՀՀ արտգործնախարարի խորհրդական Արմեն Այվազյանը, ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության 3-րդ քարտուղար Ռուբեն Ավշարյանը: Ադրբեջանը ներկայացնում […]

Ադրբեջանի հիմնական զենքերն են հեռահար հրետակոծություններն ու լրատվական կեղծիքը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 օգոստոսի, 1993թ., թիվ 157(761), երեքշաբթի Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 7-ին, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում էր սկսել Հադրութի, Մարտունու և Աղդամի շրջաններում: Նույն օրը ադրբեջանական ինքնաթիռները երկու անգամ ռմբակոծել են Հադրութի շրջանի Էդիլլու, Մելիքաշեն, Խծաբերդ, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերը, որը ՄԱԿ-ի 853 բանաձևի դրույթների կոպիտ […]

Շրջանում տիրապետության հաստատման մրցակցություն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. Ադրբեջանի այն պատկերը, որ գծում է «Քրիսչըն Սայընս Մոնիթըր» հայտնի թերթը, հենվելով թուրք պաշտոնակատարների վրա, նորություն չէ մեր ընթերցողների համար: Այդ երկրում կատարված վերջին իրադարձությունները մենք ներկայացրել ենք հաջորդաբար: Հետաքրքրական է այն իրականության ընդունումը, ինչ վերաբերում է շրջանի կացությանն ու ուժերի հարաբերակցությանը, որ արևմուտքցիները, առաջնորդվելով իրենց ստերեոտիպերով, նախկինում մերժում էին […]

ԼՂՀ-ի ճանաչումը կարևոր քայլ է իրավահավասար սուբյեկտ դառնալու ճանապարհին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. Մեր թղթակցին տված հարցազրույցում Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը  հույս հայտնեց, որ ԼՂՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև սկսված բանակցությունները կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ՀՌԱԿ-ը կարևորում է ԼՂՀ-ի միջազգային հարաբերություններում իրավահավասար սուբյեկտ դառնալը և այդ տեսանկյունից շարունակում է պնդել Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ի ճանաչումը: Ռ. […]

Հրադադարը կրկին խախտվեց: Մարտեր Կաքավ բարձունքի համար

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով, օգոստոսի լույս 6-ի գիշերը իրադրությունը կտրուկ սրվել է ղարաբաղյան հատվածում: Մեծ ուժեր կենտրոնացնելով Ֆիզուլու շրջանի տարածքում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո անցել են լայնածավալ հարձակման Հադրութի ու Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, նպատակադրվելով առաջին հերթին տիրանալ մարտավարական մեծ նշանակություն ունեցող Կաքավ բարձունքին, որը գտնվում […]

Երեք կողմերը կհանդիպեն Հռոմում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. «Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ մենք կողջունենք ցանկացած համաձայնեցված փաստաթուղթ, որը կընդունեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի  իշխանությունները: Բոլոր միջազգային խորհրդաժողովներում մենք կողմ կքվեարկենք նման փաստաթղթերին»,- այսպիսի հայտարարությամբ երեկ հանդես եկավ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը: Նա հույս հայտնեց, թե Մինսկի խումբն ու նրա նախագահը կաջակցեն այդ գործընթացներին և […]

Ռաֆիկ Պետրոսյան. «Մենիշխանական սահմանադրությամբ ժողովրդական պետություն կայացնելն անհնար է»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ. Հանրապետությունում քաղաքական հակամարտություններն ու համագործակցություններն աստիճանաբար կենտրոնացվում են ՀՀ սահմանադրության շուրջ, պետության հիմնական օրենքի նախագծեր են ներկայացնում ինչպես կուսակցությունները, այնպես էլ անհատ անձինք: Սակայն մեկնարկային իր նշանակությամբ ու պատվիրատուի և իրականացնողի կշռով նրանց մեջ ի սկզբանե առանձնանում էր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված և ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող սահմանադրական հանձնաժողովի […]

ԱՄՆ-ը որոշեց միջամտել ԱՊՀ-ում ծագած բախումներին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ. Բոստոնից ՌԱԿ անգլիագիր պաշտոնաթերթ «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագիր Արա Գալաճյանը հաղորդում է. «Վաշինգտոն պոստ» թերթի երեկվա՝ օգոստոսի 5-ի համարում լույս տեսած մի լրատվությունից պարզվում է, որ նախագահ Բիլ Քլինթոնը որոշել է դիվանագիտական բնույթի միջամտություն և միջնորդություն կատարել նախկին Խ. Միության այն հանրապետություններից կամ շրջաններից ներս, որտեղ տեղական կամ էթնիկական […]

Վրաց զորքերը դուրս կգան պայմանով

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ. Աբխազիայում կարգավորիչ միասնական հանձնաժողովի ռուսական կողմից նախագահ Սերգեյ Շոյգուն և նրա տեղակալ, Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Բորիս Պաստուխովը հինգշաբթի ժամանել են Թբիլիսի բանակցելու Վրաստանի ղեկավարության հետ: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ քննարկվելու է Աբխազիայից վրացական բանակի դուրս բերման հարցը: Շևարդնաձեն Վրաստանի խորհրդարանում հինգշաբթի հայտարարել է, որ Վրաստանը դուրս կբերի […]

Ադրբեջանցիները փորձեցին ճեղքել Աղդամի Քենգիրլի գյուղի ուղղությամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ. ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդեցին, որ օգոստոսի 4-ի երեկոյան Աղդամի շրջանի խորքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակվել են Քենգիրլի գյուղի ուղղությամբ, փորձելով ճեղքել հայկական ուժերի պաշտպանական դիրքերը: Այդ մասին Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Նախնական տվյալներով, մեր կողմից զոհեր չկան: ԼՂՀ ռազմական դիտորդների կարծիքով, ադրբեջանական բանակի կողմից զինադադարի խախտումները վկայում […]
Page 32 of 71« First...1020«3031323334 » 405060...Last »

Categories

Archives