April 19, 2024

Tag Archives: 1993

Շևարդնաձեն դիմում է ՄԱԿ-ին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Վրաստանի խորհրդարանի ղեկավար Էդ. Շեւարդնաձեն նամակ է հղել ՍԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին եւ խնդրել Անվտանգության խորհրդի մոտակա նիստին հարց բարձրացնել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը Աբխազիա ուղարկելու մասին։ Շեւարդնաձեն խնդրել է նաեւ ՄԱԿ–ի անունից հայտարարությամբ դիմել Վրաստանի հարեւան պետություններին՝ Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու հորդորով։

Հարձակում Տավուշի վրա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հունվարի 4-ին, ժամը 18-ից սկսած, թշնամին տանկերից, հետեւակի մարտական մեքենաներից, հաուբիցներից եւ «Գրադ» կայանքներից ուժգին հրետակոծել է Տավուշի շրջանի Ներքին Կարմիրաղյբյուր, Մովսես, Այգեպար, Պառավաքար գյուղերն ու Բերդ շրջկենտրոնը։ Կրակը կառճատեւ ընդհատումներով շարունակվել է նաեւ գիշերը։ Հրետակոծումն առավել սաստկացել է հունվարի 5-ի առավոտյան։ Նույն օրվա ժամը 12-ի տվյալներով, Տավուշի ինքնապաշտպանության մարտիկները […]

Լռեց Լուսինե Զաքարյանի մեր ձայնը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Ծանր գույժով մռայլվեց առանց այն էլ տոնական թրթիռներից ու խնդումից զուրկ մեր տարեմուտը, անսպասելի, անհավատալի մի կորուստ եկավ՝ ասես ամբողջացնելու անցած տարվա մեր բազում կորուստները, եկավ որպես դաժան եւ անողոք խորհրդանիշ մեր սրտին այնքան սպիներ թողած տարվան։ Մի՞թե այդպես, հենց այդ օրը պիտի հեռանար աստվածային Լուսինե Ջաքարյանը, ով անզուգական իր […]

Աբխազիայի ԳԽ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հունվարի 4-ին Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ «նոր, 1993 թվականի սկզբին վրաց ագրեսորները հերթական բարբարոսությունն են գործել։ Հունվարի 3-ին մարտական ուղղաթիռով եւ ինքնաթիռով Օչամչիրի շրջանի Բեսլախուբա, Ակուասկա, Ռուփ, Մերկուլա գյուղերի հրթիռակոծման եւ ռմբակոծման հետեւանքով զոհվել է 9 եւ վիրավորվել 12 […]

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) ՀՀ ԱԳ նախարարությունը հունվարի 4-ին ընդունել է հայտարարություն, որով մեղադրում է Ադրբեջանի Հանրապետությանը վերջին 6 ամիսների ընթացքում ձեռնարկած մի շարք սադրիչ գործողությունների համար, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում ապակայունացնել իրավիճակը, խանգարել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ հատկապես՝ Հայաստանին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ «Հայաստանի ներքաշումը Ադրբեջանի հետ ուղղակի առճակատման մեջ, դարձել […]

Մայրաքաղաքի թերթի կրպակները հրո ճարակ են դառնում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Մայրաքաղաքի թերթի կրպակները մեկը մյուսի ետևից հրո ճարակ են դառնում… Մի ժամանակ, երբ հօդս էին ցնդում «սեղանիկավոր» տղերքի բուդկեքը, ամեն ինչ պարզ էր՝ տերը «նալոգը» չէր տվել… Հիմա ի՞նչ է պատահել… Այսօր ի տարբերություն դատարկ «պետական» խանութների թերթերի կրպակները լիքն են «ապրանքով», այսինքն՝ առևտուր կա, փող է «ֆռռում» ու երևի […]

Իրավիճակը Սյունիքի սահմաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Վերջին երեք օրերին միջադեպեր են արձանագրվել Մեղրիի շրջանում և մարդասիրական միջանցքի գոտու հարավում: Օգոստոսի 13-ի երեկոյան Ադրբեջանի Զանգելանի և Օրդուբադի շրջանների տարածքից գնդակոծվել են Մեղրու շրջանի սահմանամերձ բնակավայրերը: Տուժածներ չկան: Օգոստոսի 14-ի և 15-ի գիշերվա ժամերին շարունակվել են հակառակորդի կրակոցները մարդասիրական միջանցքի հարավային պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Օգոստոսի 15-ին ժամը 19-ից մինչև […]

Մարտեր Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Ինչպես Գուդաուտայից հաղորդել է Աբխազիայի ԳԽ մամլո կենտրոնը, աբխազական զինված կազմավորումները, լույս երկուշաբթի գիշերը անցնելով հակահարձակման, մարտեր են մղել Սուխումի Նովի շրջանում։ Առավոտյան ժամը 10-ի դրությամբ, Գուդաուտայի հոսպիտալ են բերել 2 սպանված եւ 10 վիրավոր աբխազ։ Անցած ամբողջ օրը եւ երեքշաբթի առավոտյան Գումիստա գետի երկայնքով ձգվող վրացական դիրքերը ենթարկվել են […]
Page 71 of 71« First...405060«6768697071

Categories

Archives