March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ-ի ճանաչումը կարևոր քայլ է իրավահավասար սուբյեկտ դառնալու ճանապարհին

ԼՂՀ-ի ճանաչումը կարևոր քայլ է իրավահավասար սուբյեկտ դառնալու ճանապարհին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ.

Մեր թղթակցին տված հարցազրույցում Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը  հույս հայտնեց, որ ԼՂՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև սկսված բանակցությունները կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ՀՌԱԿ-ը կարևորում է ԼՂՀ-ի միջազգային հարաբերություններում իրավահավասար սուբյեկտ դառնալը և այդ տեսանկյունից շարունակում է պնդել Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ի ճանաչումը: Ռ. Միրզախանյանը գտնում է, որ Մարիո Ռաֆայելլին վերջին հայտարարությունը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 853 որոշումը նրանց նախորդ քայլերի տրամաբանական շարունակությունն են: ՀՌԱԿ-ը ամենայն հարգանքով և ուշադրությամբ է վերաբերվում միջազգային հանրության դիրքորոշմանը, ի վերջո համոզված լինելով, որ ՄԱԿ-ը տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակ է հետապնդում: Միաժամանակ ՀՌԱԿ-ը վստահ է, որ ոչ մի միջազգային նախաձեռնություն չի կարող հաջողությամբ պսակվել, եթե չի բխում երկու կարևորագույն սկզբունքից. ԼՂՀ հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքից և նրա անվտանգության գոյատևման երաշխիքների անհրաժեշտությունից: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրության բազմաթիվ նախաձեռնություններ չեն իրագործվել  այս սկզբունքները անտեսելու պատճառով:

Ռուբեն Միրզախանյանը Հայաստանի ներկա իրավիճակը գնահատում է որպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: «Թեև բուն Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, բայց որոշ քաղաքական ուժերի և ստվերային տնտեսության սերտաճման ահավոր ծավալները խաղաղություն չեն ենթադրում: Չվերահսկվող օղակից ամենակարևորները համարում են օդանավակայանը, վառելիքը և հացը: Հայաստանը նման էլ չէ պատերազմող երկրի, քանի որ այդպիսի երկրի մասին մեր ավանդական պատկերացումները չեն ենթադրում բնակչության ակտիվ մասի բևեռացված գործունեությունը և ապրելակերպը»: Ըստ Միրզախանյանի, իշխանությունները տնտեսական բոլոր դժվարությունները փորձում են հիմնավորել պատերազմական իրավիճակով: Այդպես բացատրելն ավելի հարմար է: Բայց դա բուն պատճառը չէ: Պատճառն այն է, որ առաջադրվում է մեկ տնտեսական ծրագիր՝ անցում շուկայական հարաբերությունների, բայց իրականում կենսագործվում է սոցիալիստական տնտեսական աղավաղված ձևը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives