March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հրադադարը կրկին խախտվեց: Մարտեր Կաքավ բարձունքի համար

Հրադադարը կրկին խախտվեց: Մարտեր Կաքավ բարձունքի համար

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ.

ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով, օգոստոսի լույս 6-ի գիշերը իրադրությունը կտրուկ սրվել է ղարաբաղյան հատվածում: Մեծ ուժեր կենտրոնացնելով Ֆիզուլու շրջանի տարածքում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո անցել են լայնածավալ հարձակման Հադրութի ու Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, նպատակադրվելով առաջին հերթին տիրանալ մարտավարական մեծ նշանակություն ունեցող Կաքավ բարձունքին, որը գտնվում է Ֆիզուլի շրջկենտրոնի մերձակայքում: Ծավալված ուժեղ մարտերի ընթացքում թշնամուն հաջողվել է գրավել հայկական չորս պահակակետեր: Օգոստոսի 6-ի առավոտյան ԼՂՀ զինված ուժերը կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը»: Ժամը 13 անց 45 րոպեի դրությամբ մարտերն այդտեղ շարունակվում էին: Հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել՝ 7 ազատամարտիկ: Նախնական տվյալներով, ադրբեջանական կողմից սպանվել է 14 մարտիկ, կան նաև վիրավորներ: Ժամը 17-ի դրությամբ հայկական ուժերին հաջողվել է վերագրավել բոլոր պահակակետերը: Այսպիսով, ադրբեջանական կողմը երեքօրյա հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտեց:

Իրենց հերթին, Բաքվի աղբյուրների հաղորդում են, թե Ղարաբաղի ուժերը հարձակում են կատարել Գյուլիստանի ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 5-ի ժամը 18-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 3-ը գնդակոծվել են Հայաստանի Տաուշի շրջանի Բերդ շրջկենտրոնը, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Զոհվել է 1, վիրավորել 8 խաղաղ բնակիչ, որից 6-ը ծանր: Կան զգալի ավերածություններ: Ըստ «Նոյյան տապան» գործակալության երեկ տարածած հաղորդագրության, օգոստոսի 5-ի ուշ երեկոյան գնդակոծվել են նաև Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կոթի և Կրասնոսելսկի շրջանի դիրքերը: Տուժածներ չկան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives