September 28, 2020

Tag Archives: 1993

Թուրքիան օժանդակում է Նախիջեւանին

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Ըստ Բաքվի ռադիոյի «Առավոտ» լրատվական ծրագրի հաղորդման՝ Նախիջեւանում սկսվել է թուրք էներգետիկների կողմից ինքնավար հանրապետության իրենց գործընկերներին տրամադրած 154 կիլոհերց հզորությամբ տրանսֆորմատորի տեղակայումը։ Դա նախատեսված է «Ազերէներգո» պետական ընկերության եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջեւ կնքված պայմանագրով։ «Ազերէներգո» պետական ընկերությունում «Ազերթաջի» թղթակցին հայտնել են, որ տրանսֆորմատորը, որը կգործարկվի մեկ ամսից […]

ԱԺՃ-ի հանրահավաք Բաքվում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Սեպտեմբերի 15-ին Բաքվում ԱԺՃ–ի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել հանրահավաք՝ «Պահպանենք Ադրբեջանի անկախությունը» կարգախոսով։ Բաքվի ռադիոյի «Առավոտ» լրատվական ծրագիրը հայտնել է, որ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը հանդես է եկել ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության դեմ։ Անկարայում ադրբեջանական մշակութային ընկերության միջոցով ռադիոխմբագրություն ուղարկած իր հայտարարության մեջ նա նշել է, որ 20-րդ […]

Թուրքիան նոր պարտություն է կրում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերն, ինչպես հայտնի է, չի կարողացել համոզել Մոսկվային՝ պաշտպանել նավթամուղի թուրքա–անգլո-ամերիկյան նախագիծը։ «Լոգոտիպ» գործակալությունը նշում է, որ այս խոշորագույն ծրագրի տապալումը Թուրքիայի նոր պարտությունն էր Արեւմուտքում։ Արեւմտյան նավթային ընկերությունների համար սա նույնպես խոշոր կորուստ էր, քանզի նրանք ավանսով Ադրբեջանին էին տվել 70 մլն դոլար՝ ապագայում ակնկալելով […]

Ռուսաստանը զգուշացնում է

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Ռուսաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել Աբխազիայում մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ, ուր մասնավորապես ասվում է. «Այս գործողությունները աբխազական կողմից Սոչիում մայիսի 27-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում են։ Դա չի կարելի արդարացնել անգամ այն հանգամանքով, որ Վրաստանը լիովին չի կատարել պայմանավորվածության պահանջները։ Երկու կողմերն էլ պետք է անհապաղ վերադառնան խաղաղության […]

Կոբալիայի ջոկատները նույնպես հարձակվում են

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վրաստանում իրավիճակը սպառնում է դառնալ անկառավարելի։ Մինչ աբխազական ճակատում վերստին մարտեր են ընթանում, Լոթի Կոբալիայի զինված ջոկատները հարձակում են ձեռնարկել Սամտրեդիա քաղաքի ուղղությամբ։ Նրանք արդեն քաղաքի մատույցներում են։ Կան զոհեր։ Ընդհարման վայր են ժամանում կառավարական զորքերը։ «Հայլուր»

ՀՀ նախագահը հանդիպեց Կոզիրեւի հետ

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Կարճատեւ այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ նույն օրը նախագահը վերադարձել է Երեւան։ «Հայլուր»

Ճակատներում հանգիստ է

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից տեղեկացրել են, որ անցած օրը ռազմադաշտերում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Հարաբերական անդորրը ճակատային ողջ գծում պահպանվում է։ Երկու կողմերն էլ ընդհանուր առմամբ պահպանում են մինչեւ հոկտեմբերի 5-ը գործող հրադադարի պահանջները։

Աբխազական կողմն անցել է հարձակման

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վրաստանի զինված ուժերի շտաբից տեղեկացրել են, որ աբխազական կողմը խախտել է Սոչիում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը։ Երեկ առավոտյան ժամը 5-ից աբխազական ռազմական միավորումները զրահատեխնիկայի օժանդակությամբ հանկարծակի հարձակման են անցել արեւելյան ռազմաճակատի Օչամչիրի շրջանի Ցագերա գյուղի հատվածում։ Ներկայումս մարտերն ընթանում են Կոդարի գետի շրջակայքում։ Արդեն հիվանդանոց են հասցվել առաջին տուժածները։ […]

Խորհրդարանը վերստին կանդրադառնա ցեղասպանության հարցին

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Հանրապետական կուսակցության առաջարկով ԳԽ 7-րդ նստաշրջանի օրակարգ մտավ «1915 թ. ց եդասպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ «Վերոհիշյալ օրենքում, որը ընդունվել է դեռեւս խորհրդային ժամանակներում, առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինքը, առանց Մոսկվայի միջնորդության, դիմի այդ միջազգային կազմակերպությանը՝ հայկական ցեղասպանության հարցը բարձրացնելու խնդրանքով։ […]

Ադրբեջանցիները չեն ներկայանում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վերջին օրերին Ադրբեջանի հետ Սյունքի ողջ սահմանի երկայնքով իրավիճակը հանգիստ է եղել։ Միաժամանակ, Կապանի զինվորական հրամանատարությունից հայտնում են, որ թշնամու դիվերսիոն գործողությունների հետեւանքով օգոստոսի վերջին Դավիթ-Բեկի շրջակայքից առեւանգված միլիցիոներ Ավետիք Հայրապետյանի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ։ Անհայտ է եւս 3 կապանցիների ճակատագիրը։ Կապանի ՆԳ բաժնից հայտնել են, որ ադրբեջանցիների […]
Page 10 of 71« First...«89101112 » 203040...Last »

Categories

Archives