March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Խորհրդակցություններ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ

Խորհրդակցություններ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ.

Օգոստոսի 9-10 Հռոմում անցկացվում են ԵԱՀԽ Մինսկի խմբի 9-ը երկրների՝ Ռուսաստանի, թուրքիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի և Սլովակիայի, Բելառուսի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները խորհրդակցությունները Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Հայաստանը, ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի որոշման, ներկայացնում են ՀՀ արտգործնախարարի խորհրդական Արմեն Այվազյանը, ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության 3-րդ քարտուղար Ռուբեն Ավշարյանը: Ադրբեջանը ներկայացնում է հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցով խորհրդական Վաֆա Գուլուզադեն, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետի տեղակալ Վագիֆ Սադիխովը, ԱԳՆ վերլուծական բաժնի վարիչ Թոֆիկ Զուլֆուգարովը և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովը: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվելու են «Անհապաղ միջոցառումների մասին» ժամանակացույցին, դրան կից հակամարտության գոտու սահմանը և խառը համակարգող հանձնաժողովի կարգավիճակին վերաբերող փաստաթղթի նախագիծը:

Մինչ այդ, օտար և ռուս լրատվության միջոցները հաղորդեցին, թե ենթադրվում է, որ խմբի նախագահ Մարիո Ռաֆայելին նախկինում կապեր է ունեցել մաֆիայի հետ: Թե որքանով են այդ պնդումները հավաստի, ցույց կտա ժամանակը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives