June 25, 2021

Tag Archives: 1918

Մամուլ

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59 Տեղումս հրատարակվող սոցիալ-դեմոկրատ մեծամասնականների օրգանը՝ «Խոսք» շաբաթաթերթը իր թիվ 2-ում ընդարձակ առաջնորդող նվիրելով «կառավարության ճգնաժամին», անում է մի քանի ճիշտ դիտողություններ։ Կառավարությունը ապրում է ճգնաժամ, դա շատ բնական է այդ կրիզիսը լինելու է տևական ամեն մի կառավարության համար, որովհետև ինքը հանրապետությունը գտնվում է աննկարագրելի կատաստրոֆիկ դրության մեջ։ Կրկնում ենք՝ […]

Անկարելի կարելիություններից

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59 Մեր երկրի տաք և բարեբեր եղանակները անցել և անցնում են շտապով. մեր դռանն արդեն աշունն է չոքել իր անձրևներով ու հարափոխիկ եղանակներով։ Այլևս բացօթյա ապրել, այս պատի կամ այն ծառի ստվերում ծվարել ու պատսպարվել, հնարավոր չէ։ Եվ թվում էր, թե՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի հրապարակներում, զբոսավայրերում, փողոցներում, եկեղեցիների գավիթներում և […]

Անհրաժեշտ է դրությունը պարզել

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59 Երևան, 5 հոկտեմբերի Հայաստանը անկախ հանրապետություն հայտարարելուց ուղիղ երկու ամիս է անցել, սակայն մինչև օրս էլ Բաթումի դաշնագիրը մնում է իր անորոշության մեջ։ Մինչդեռ Բաթումի դաշնագրի մեջ կան կետեր, որոնց իրագործումը տեղի պիտի ունենար մի ամսվա ընթացքում։ Նման անհետաձգելի հոդվածների շարքում են դասվում օրինակ՝ մեր սահմանների վերջնական որոշման հարցը՝ […]

Հայաստանի խորհրդարան. Սեպտեմբերի 1-ի նիստը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Կառավարության լրաբեր, 6 սեպտեմբերի, 1918թ., թիվ 2 Վերջերս հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցույց տալիս դեպի Խորհրդի նիստերը։ Թեև նիստի սկիզբը հայտարարված էր ժամը 7-ին, բայց 6.30-ին հասարակության հատկացված տեղերը լիքն էին։ Նիստի բացման րոպեին դահլիճն ու պատշգամբը լիքն էին ծայրե ի ծայր։ Երեկոյան ժամը 7-ից մի քանի րոպե անց նախագահը բաց է անում նիստը՝ հայտարարելով […]

Նոր-Բայազիտը սովի նախօրյակին է գտնվում

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
«Զանգ», 7 օգոստոսի, 1918թ. Նոր-Բայազիտը սովի նախօրյակին է գտնվում։ Մթերքները սարսափելի թանկացել են։ Հաց բոլորովին չի ճարվում։ Երբեմն փռներում թխում են հաց, որին նայել անգամ չի լինում և ծախում են ֆունտը 3 ռուբլիով։ Գավառի համարյա 2/3 մասը կերակրվում է բանջարով և մրգով։ Նկատված է, որ գավառը համարյա այս տարի սպառում է 5-10 անգամ ավելի մեծ […]

Գաղթականների դրությունն անհանդուրժելի է դարձել

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Նոր Հորիզոն, 26 նոյեմբերի, 1918թ., թիվ 1 Ցրտերը սկսել են սաստկանալ։ Գաղթականների դրությունն անհանդուրժելի է դարձել։ Ուղղակի սիստեմատիկ կոտորած է տեղի ունենում։ Հենց այս գիշերը միայն Երևանում 17 գաղթական է մեռել, Էջմիածնում մեռել են 70 հոգի։ Ուրիշ կողմերում կացությունն ավելի վատ է։ Ցրտին ավելանում են սովն ու հիվանդությունները։ Ուժեղանում է բծավոր տիֆը։ Գաղթականները ծախում են […]

Այսօր փախստականների օրն է

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Հայտարարություն «Մշակ» թերթում։ 30 հուլիսի, 1918թ. Քաղաքացիներ! Ինչպես միշտ, այնպես և այսօր հաճախեցեք այգիները, ճաշարանները, մի բաժակ թեյերը և թատրոնները։ Սակայն չմոռանաք, որ այսօր կատարվում է հանգանակություն հօգուտ փախստականների, հետևաբար ուր էլ որ լինեք, այդտեղի եկամուտի մի մասը կհատկացվի փախստականներին կերակրելու համար։ Քաղաքացիներ! Մի սպասեք, որ ձեզ թատրոնի տոմսակ բերեն, մի սպասեք, որ ձեզ ձեռք […]

Սովի ուրվականը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
«Մշակ», 30 հուլիսի, 1918թ., թիվ 147 Ստեղծագործական աշխատանքի առաջին իսկ քայլերից հայկական իշխանության առաջ ներկայանում է մի շատ լուրջ խնդիր, որի լուծումից կախված կլինի որ միայն իրա այդ իշխանության ամրապնդումը, այլ և, որ գլխավորն է, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Դա պարենավորման խնդիրն է։ Դեռ նորմալ տարիներին, Երևանյան նահանգի բերքը երբեք էլ չի բավարարել տեղական ազգաբնակության […]

Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ…

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
«Մշակ», 18 հուլիսի, 1918թ., թիվ 139 Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ են ստացվում Լոռու գյուղերում ապաստանած փախստականների դրության մասին։ Առավել ծանր է փախստականների դրությունը Լոռու այն գյուղերում, որոնք ներկայումս գտնվում են թուրքերի ձեռքին։ Այդ գյուղերի փախստականները բառացի քաղցած են։ Տեղերում ալյուր կամ ցորեն չկա, եթե կա էլ՝ ամեն մի գյուղացի իր համար է պահում։ Բացի այդ՝ […]

Իրենց պարտականությունը կատարելիս մահացած բժիշկների, ֆելդշերների…

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները, 1918թ. Վարակիչ հիվանդություններից իրենց պարտականությունը կատարելիս մահացած բժիշկների, ֆելդշերների, գթության քույրերի և սանիտարների ընտանիքներին նպաստ տալու մասին Իրենց պարտականությունները կատարելու ժամանակ վարակիչ հիվանդություններից մահացած բժիշկների, ֆելդշերների, գթության քույրերի և սանիտարների ընտանիքները ստանում են պետական գանձարանից միանվագ նպաստ հինգ հազար ռուբլի, եթե ընտանիքը բաղկացած է մի հոգուց։ Ընտանիքի մյուս անդամների համար յուրաքանչյուրին […]
Page 4 of 15« First...«23456 » 10...Last »

Categories

Archives