June 25, 2021

Tag Archives: 1918

Քաջազնունու գրությունը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45 Երևանից՝ Հայաստանի հավատարմատար Ջամալյանին (տրված է 23-ին, ընդունված է 24-ին) Հայաստանի խորհուրդը լսելով իմ հաղորդագրությունը վրացական N4303 նոտայի մասին, որը ուլտիմատումով պահանջում է Շահալիից հեռանալ, որոշել է՝ 1. Կառավարության կողմից ձեռնարկած քայլերը ողջունել և վավերացնել, առաջարկելով հաստատ մնալ վարած քաղաքականությանը։ 2. Կառավարությանը պարտավորեցնել ամեն ջանք գործ դնել միջադեպը […]

Սանահինի միջադեպի առթիվ

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 25 հոկտեմբերի, 1918թ., թիվ 44 (Վրաց կառավարության հաղորդագրություն) Հոկտեմբերի 19-ին վրաց կառավարությունը լուր է ստացել, որ հայոց կանոնավոր զորքը մտել է Կոբեր՝ գրավելով սահմանագլխային կամուրջը և Սանահինի ուղղությունները (Բորչալուի գավառ)։ Եվ չնայելով տեղական գերմանական ուժերի կարգադրությանը՝ հեռանալ վրաց սահմաններից, նրանք շարունակում են մտնել մի կողմից վրաց, մյուս կողմից տաճկաց սահմանները։ Վրաց կառավարության արտաքին […]

Հայ-վրացական սահմանագծի միջադեպը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 24 հոկտեմբերի, 1918թ., թիվ 43 Հայ-վրացական սահմանագծի վրա տեղի ունեցած միջադեպը հուզել է մեր և վրաց հասարակությունը։ Այդ առթիվ արդեն սկսում է արտահայտվել մամուլը, և ցավալի կլինի, եթե եղած միջադեպի շուրջը սկսվի կուսակցական և ազգային պայքար։ Վրաց սոցիալ-դեմոկրատիայի պաշտոնական օրգան «Борьба» թերթը հարձակվում է իր առաջնորդող հոդվածի մեջ Հայաստանի կառավարության վրա, համարելով նրան […]

Ընտրական կատակերգություն

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 16 հոկտեմբերի, 1918թ., թիվ 36 Դիլիջան Անդրկովկասյան կառավարության օրերում, երբ կատարյալ անիշխանություն էր տիրում Ղազախի գավառում, ինչպես և ուրիշ շատ տեղերում, և գավառական հիմնարկությունները մնացել էին Ղազախ քաղաքում, այսինքն թրքական մասում, որից փաստորեն բաժանվել էր հայկական շրջանը, կարիք զգացվեց ստեղծել մի որևիցե իշխանություն, որպեսզի ժողովուրդը ազատվի այն հացավոր տարրերից, որոնք գլուխ էին բարձրացրել […]

Ո՞ւր են որբերի խնամակալները

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 27 հոկտեմբերի, 1918թ., թիվ 65 Առավոտյան ժամի 7-ն է. իջնում եմ շուկա, անցնում եմ խանութաշարքի առաջով. այս ու այնտեղ որբեր են ընկած. մեկը նստած է, մյուսը պառկած, նրանք մռմռում են, հաճախ լացում։ Քաղցին, ստամոքսի ոռնոցին եկել է դաշնակցելու աշունքի ցուրտը և քաղցած որբերը մերկությունից ու ցրտից դողում են։ Չէ՞ որ նրանք այդ մայթերի վրա […]

Կատակերգությանը վերջ պիտի տալ

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 16 հոկտեմբերի, 1918թ., թիվ 62 Երևան, 16 հոկտեմբերի Պառլամենտական ֆրակցիաները շարունակում են իրենց խոտորնակ ընթացքը։ Նրանք փոխանակ աշխատելու երկրի իշխանությունը ամրապնդելու և ստեղծագործական աշխատանքի անցնելու, շարունակում են Հայաստանի Խորհրդարանը խոսարան դարձնել և անգիտակցորեն փորփրել իշխանության հիմունքները։ Այս աննորմալ կացությունը բնականորեն տևական լինել չէ կարող, որովհետև ներկա անակնկալներով հղի օրերին, երբ իշխանությունը մի կողմից՝ պիտի […]

Զբաղմունք գաղթականներին

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Շուտով մտնելու ենք ձմեռ։ Լեռնային մասերում ձյունը գալիս է ավելի վաղ, հոկտեմբերի սկզբներին, ամենաուշը՝ նույն ամսի վերջին։ Հազարավոր գաղթականների գլխավոր հոգսին՝ հացին, ավելանում է նաև մի ուրիշը — վառելիքի հոգսը։ Եթե մի րոպե ենթադրենք, որ գաղթականների փորը կուշտ է, սակայն և այնպես, երբ նա մերկ է ու բոկոտն, տանը […]

Հեռագիրներ

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Նոր Բայազետ, 9 հոկտեմբերի Հնարավորություն չունենք, սովամահության դեպքերը կրկնվում են. հրահանգեցեք լիազոր պ. Պողոսյանին, որպեսզի հավաքած ցորենից բաժնե գաղթականությանց։ Խնդրում ենք շուտափույթ կարգարդրություն։ Հին Բայազետի, Ալաշկերտի և Խնուսի գաղթականության ներկայացուցիչներ՝ Փոլադ Նավոյան, Հմայակ Դրմբյան։ * * * Նոր Բայազետ, 10 հոկտեմբերի Զինաթափության անունով կատարվող խուզարկությանց ժամանակ գործ է դրվում […]

Խալիլ փաշան այցի եկավ Հայաստանի կառավարություն

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Հոկտեմբերի 5-ին Տաճկաստանի արևելյան ֆրոնտի հրամանատար Խալիլ փաշան այցի եկավ Հայաստանի կառավարություն։ Նույն օրը երեկոյան նա մեկնեց Ուլուխանլու։ Նա արել է մեր կառավարությանը մի շարք խոստումներ ու հայտարարություններ։ Ինչպես օրինակ, հայտնել է, որ Հայաստանի տերիտորիայի վրա եղած տաճկական զորամասերին արդեն կարգադրված է հեռանալ։ Համաձայնվել է թույլ տալ Ալեքսանդրապոլցի հայերին […]

Ոտնձգություններ

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Երևան, 12 հոկտեմբերի Թուրք կառավարությունը երեք ամիս ձգձգելուց հետո, այսօր վերջապես հայտնում է, որ Փամբակի և Լոռվա շրջաններից հանում է իր զորքերը, հետևապես առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը ուղարկել իր զորքերը, նախօրոք բռնելու այն սահմանները, որոնք պահպանում են թուրք զորքերը։ Թուրք կառավարության այդ նախազգուշացման դրդապատճառը այն ոտնձգություններն են, որ վրաց […]
Page 3 of 15«12345 » 10...Last »

Categories

Archives