June 25, 2021

Tag Archives: 1918

Հաշտության կնքման մանրամասները

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Մշակ, 4 հունիսի, 1918թ., թիվ 103 Ստույգ աղբյուրներից կարող ենք հաղորդել, որ սեպարատ հաշտությունը Թուրքիայի կամ ավելի ճիշտն ասած Թուրքիայի ներկայացրած ուլտիմատումը ստորագրվել և ընդունվել է Ադրբեջանի անկախ հանրապետություն կազմող թուրքերի, Վրաստանի անկախ Հանրապետության և Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչների կողմից, Բաթումում, հունիսի 1-ին: Ամենից առաջ ուլտիմատումն ընդունել և ստորագրել են թուրք, հետո հայ, ապա վրացի […]

Հայոց Ազգային խորհրդի կողմից

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Մշակ, 1 հունիսի, 1918թ., թիվ 101 Բաթումից վերադարձան, թե անդրկովկասյան, թե Ազգային Խորհրդի հաշտարար պատվիրակությունները: Մեր պատվիրակների մանրամասն զեկուցումը լսելուց հետո և համակերպվելով ստեղծված նոր քաղաքական և ռազմական ծանր պայմաններին՝ Ազգային Խորհուրդը հայության կողմից երեք հոգուց բաղկացած մի պատվիրակություն ուղարկեց Բաթում, տալով նրան ընդարձակ և վճռական լիազորություններ՝ նոր բանակցությունների միջոցով հաշտության գործը շուտափույթ ավարտելու համար: […]

Թուրքական ուլտիմատումը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Մշակ, 31 մայիսի, 1918թ., թիվ 100 Հայոց Ազգային խորհուրդը կայացրել է իր որոշումը Թուրքիայի ուլտիմատումի մասին: Մնալով միայնակ ու մեկուսացած, ճիշտ մի մարդու նման, որի կոկորդին դեմ են անում դաշույնը, հայ ժողովուրդը, լքված, անօգնական, չունենալով ոչ մի կողմից փրկության որևէ հույս, ստիպված է զիջել ամեն բան, միայն իր վերջին ունեցածը՝ կյանքը փրկելու համար: Ուստի և […]

Հայաստանի միսիայի տեղեկատու բյուրոյից

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 30 հոկտեմբերի, 1918թ., թիվ 47 Վրաց կառավարության պաշտոնական հաղորդագրության առթիվ այն խոսակցության մասին, որ տեղի է ունեցել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի և ներքին գործոց նախարարի օգնական պ. Գվարջելաձեի միջև տաճիկների համաձայնությամբ Լոռվա շրջանը գրավելու մասին, պ. Ջամալյանը հոկտեմբերի 25-ին դիմել է մի գրությունով Վրաստանի ներքին գործերի նախարար Ռամիշվիլուն, որտեղ նա ասում է, որ պաշտոնապես […]

Հայ-վրացական սահմանի վրա

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 30 հոկտեմբերի, 1918թ., թիվ 47 Սանահինից հեռագրում է գեն. Ցուլուկիձեն վրաց կառավարության զինվորական մինիստրին Սույն հոկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 5-ին, իմ հրամանով N4 զրահապատ գնացքից կրակ բացվեց մեր զորամասի թևում և թիկունքում գտնվող Քարինջի բարձրությունները բռնած հրոսակների և Քարինջի դեմ։ Զրահապատ գնացքի կրակով հորսակները ցրվեցին։ Քարինջ գյուղի դեմ գնացող մեր առաջապահ զորամասերին հրամայվեց […]

Քաջազնունու հեռագիրը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 29 հոկտեմբերի, 1918թ., թիվ 46 Թիֆլիս, Երևանից N32: 26 հոկտեմբերի 18ժ. 15ր. Զինվորական մինիստրին և արտաքին գործերի մինիստրին. Ի պատասխան ռադիոգրամին, որ ստացվեց Երևանում հոկտեմբերի 25-ին 23 ժամ 18 ր., մեր զորքերին խստիվ հրաման է տրված գրավել թուրքերի թողած դիրքերը։ Հրամանը կրկնված է։ Մասնավորապես կարգադրված է մաքրել Քարինջը և Ծաթերը, որոնք, ըստ երևույթին, […]

Հայ-վրացական միջադեպը հարթված

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 29 հոկտեմբերի, 1918թ., թիվ 46 Թիֆլիս, 29 հոկտեմբերի Ամսի 27-ին ստացվել է Սանահինից Վրաց կառավարության նախագահի և Վիրահայոց Ազգային խորհրդի անունով հետևյալ հեռագիրը. «Այսօր առավոտյան ժամը 6-ին տեղ հասնելով՝ մենք գեներալ Ցուլուկիձեի հետ իսկույն գնացինք հայ-վրացական զորքերի կայանները։ Մեր այցելությունը միանգամից հանգստություն մտցրեց, որը եթե առաջ խանգարվել էր, այն էլ եղել էր միայն […]

Վրաստանի Հանրապետության կառավարության հրամանը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45 (Զինվորական վարչության) Հոկտեմբերի 24-ին 1918թ. I Բորչալուի հարավային սահմանում տեղի ունեցած անցքերի պատճառով, որոնք կապ ունեն Հայաստանի Հանրապետության մի քանի զորամասերի հանդես գալու հետ, Վրաստանի հանրապետության կառավարությունը որոշեց հայտարարել Բորչալուի գավառը և Վրաստանի երկաթուղիների հարավային գիծը զինվորական դրության մեջ։ Հայտնում եմ այս մասին ի գիտություն զինվորական վարչության։ II […]

Հայաստանի ներկայացուցիչ Վրաստանում պ. Ջամալյանը դիմել է Վրաստանի արտաքին գործերի մինիստրին հետևյալ նամակով.

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45 Խնդրում եմ Ձեզ, պ. մինիստր, հաղորդել Վրաստանի պառլամենտի պ. նախագահին իմ հետևյալ նամակը. Մեծ. պ. նախագահ Վրաստանի պառլամենտի. Այն ծանր ու դժբախտ օրերին, երբ Բաքվում կատարվեց արյունահեղ ոճիրը, որին զոհ գնացին տասնյակ հազարներով խաղաղ հայ բնակիչներ — վրացի քաղաքացիները ցույց տվին մարդասիրության վսեմ օրինակ, փրկելով կյանքը այն հայ […]

Սանահինից

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45 Վրաստանի մինիստր-նախագահին, իսկ պատճենը Ջամալյանին Ծաթերի և Քարինջի հարցը պարզել եմ։ Խոսակցել եմ գնդապետ Զախարիձեի հետ, որը հրահանգ ունի բռնել հին գծերը։ Խնդրում եմ ռազմական գործողություններ չսկսել Ծաթերի և Քարինջի առթիվ, մինչև մեր Երևանից վերադառնալը։ Անդամ դելեգացիայի՝ Արզումանյան
Page 2 of 15«12345 » 10...Last »

Categories

Archives