March 29, 2024

Tag Archives: 1918

Անգլիացիները Բաքվում

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 Այս օրերս թերթերում երևացած այն տեղեկությունները, թե անգլիացիները եկել են Բաքու, հաստատվում է մի մասնավոր նամակով, որ գրել է Թիֆլիսի քաղաքային վարչության նախկին անդամ Միք. Աթաբեկյանը: Բացի այդ Էնզելիի վրայով անգլիական զորքերի Բաքու գալը հաստատում են և երկու մեքենավար, որոնք դուրս են եկել մի քանի օր առաջ:

Բաքվի ուղղությամբ

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 ԹԻՖԼԻՍ, 17 հունիսի.— Ստացված ստույգ տեղեկությունների համաձայն, Սալօղլի կայարանի մոտից մինչև Լեաքի կայարանը երկաթուղագիշը գրավված է թուրքերից: Անդրկովկասյան Հեռագրական գործակալությունը ուղարկեց Բաքվի կողմը հատուկ թղթակից, որ անկարող եղավ անցնել Լեաքի կայարանից այն կողմը և այդտեղից հաղորդում է հետևյալ տեղեկությունները. Սագիրի կայարանի և Կերար կիսակայարանի միջև, Բաքվից եկած խորհուրդների զորքերը […]

Գանձակի հայ ազգաբնակության զինաթափումը

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 (Անդրկովկասի Հեռագրական Գործակալություն) ԹԻՖԼԻՍ, 18 հունիսի.— Անդրկովկասի Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը Բաքվի ճանապարհից հայտնում է. Հունիսի 14-ին Գանձակում շարունակվեց հայ ազգաբնակության զինաթափությունը քաղաքի երկու մասերում տեղավորված թուրք զորքերի ձեռքով: Հայերը, Նուրի փաշայի առաջարկությամբ, հանձնում էին զենքերը իրենց ազգային կոմիտեին կից գտնվող առանձին մասնաժողովին, որը իր հերթին զենքը հանձնում էր […]

Վրաստանի և Հայաստանի սահմանաբաժանումը

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 18 հունիսի, 1918թ., թիվ 114 Երեքշաբթի, հունիսի 12-ին, կայացավ հայ և վրաց կառավարությունների ներկայացուցիչների նիստը՝ սահմաններ որոշելու խնդրի շուրջը: Հայ կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ երկու հանրապետությունների միջև կայացած նախնական համաձայնության հիման վրա, սահմանները պիտի որոշվեն էթնիկական (ազգաբնակչական) սկզբունքով, և այն շրջանները, որոնք գրեթե ամբողջապես բնակված են հայերով, պետք է անցնեն Հայաստանին: Վրաց հանրապետության ներկայացուցիչները […]

Թիֆլիս

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 16 հունիսի, 1918թ., թիվ 113 Թիֆլիս Այս շաբաթվա ընթացքում քաղաքի զանազան վայրերում՝ այգիներում, մասնավոր և հայրենակցական զանազան միությունների նախաձեռնությամբ գումարվեցին ժողովներ և միտինգներ, ուր, գրեթե ամեն տեղ, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, կայացավ ռեզոլյուցիաներ այն մտքով, թե Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պետք է այլևս չքանա ազգային գործերի ղեկավարության ասպարեզից: Եղել են առաջարկներ, որ Ազգային Խորհուրդը ամբողջապես […]

Դրությունը Տրապիզոնում

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23. Երեկ Տրապիզոնից վերադարձավ Հայկական Կենտրոնական Կոմիտեի՝ Տրապիզոնի ճյուղի նախագահ Արշակ Առաքելյանը և մեզ տվեց հետևյալ տեղեկությունները Տրապիզոնում և նրա շրջակայքում տիրող դրության մասին: Նրա ասելով, օրըստօրե Տրապիզոնից հեռանում են ռուսական զորքերը, զինվորական և քաղաքացիական հիմնարկությունները, հիվանդանոցները, այնպես որ կարճ ժամանակամիջոցում  Տրապիզոնը բոլորովին կդատարկվի ռուսներից: Այնտեղ կա մի փոքրիկ գունդ […]

Բավական է

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23. — Զգույշ, զգույշ պետք է վարվել, եթե ոչ կկործանվի հայ ազգը,— ասում է մատը բարձրացնելով հայ վաճառականը և գնում է իր խանութը գործակատարներին հրամայելու, որ այսօր ևս ապրանքների գինը բարձրացնեն 25%: — Զգույշ, եթե ուզում եք, որ չկորչենք,— կրկնում է փիլիսոփայորեն հայ արհեստավորը և մի զույգ կոշիկներ, որ իրեն […]

Զինադադարը Կովկասյան զորաճակատում

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
«Մշակ», 31 հունվարի, 1918թ., թիվ 22 Հաղորդագրություն հունվարի 25, ժ. 15-ին: Հունվարի 16-ին Խանեի և Չեյիկի շրջանում զորքերի և օբոզների վրա հարձակումներ գործող քրդերին պատժելու համար ուղարկված զորաբաժինը երևան հանեց 300 զինված քրդերի Կիշդիմ գյուղի մոտ, որ գտնվում է Երզնկայից 25 վերստ հեռու դեպի արևելք: Երկու ժամ տևող կռվից հետո, քրդերը հետ մղվեցին: Սպանվեցին մոտ […]

Զինադադարը Կովկասի զորաճակատում

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
«Մշակ», 28 հունվարի, 1918թ., թիվ 20. Պաշտոնական հաղորդագրությամբ հունվարի 24-ին Չորսե էտապը և Չելիկի պարենավորման պահեստը շրջապատված են քուրդերի զինված ավազակախմբերով: Դերսիմի քրդերի պարագլուխներից մեկը Սեյիդ-Ալին գրավել է Սանիդ գյուղը, որ գտնվում է Մամախաթունից 40 վերստ դեպի հարավ-արևմուտք: Խանի շրջանում կռիվ է քրդերի հետ. մեր կողմից սպանված է 1 բժիշկ և 2 օֆիցեր:
Page 15 of 15« First...10«1112131415

Categories

Archives