April 19, 2024

Tag Archives: 1918

Սարդարապատի հերոսամարտը և մահափորձ Արամ փաշայի դեմ. Հատված

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Սարդարապատի կռվի օրերին որոշում են մարտադաշտի զինվորներին տիկերով ջուր հասցնել, ինչի համար Երևանի բնակիչներից վերցնում են մի քանի հարյուր ավանակ։ Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին օգնության համար դիմում է փաստաբան Ենգիբարյանին, որը փայլուն կերպով կատարում է այդ առաջադրանքը։ «Հանկարծ հիշեցի, որ փաստաբան Ենգիբարյանը, հիսուն տարեկան մի մարդ, հաճախ գալիս էր և խնդրում Արամին, որ հայրենիքի […]

Հաշտությունը կնքված

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Մշակ, 4 հունիսի, 1918թ., թիվ 103 Աղի արտասուքի, դառն ու սուգի, կոտորածի, հոգևոր-բարոյական ու ֆիզիկական-տնտեսական ծանր կազմալուծման մեջ, դժոխային պայմանների մեջ մենք ստիպվեցինք կնքել սեպարատ հաշտություն Թուրքիայի հետ, փրկելու համար մեր թշվառ ու տառապյալ ժողովրդի բեկորները։ …Փրկչական հունիսի 1-ին, կամ ըստ մեր հին տոմարի մայիսի 19-ին, շաբաթ օր, մենք՝ 4000 տարի պատմական գոյություն ունեցող հայ […]

Փախստականների շուրջ

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Մշակ, 2 հունիսի (20 մայիսի), 1918թ., թիվ 102 (ԱՐԱՅԻԿ) Ղարաքիլիսայից ստացված է հետևյալ հեռագիրը. «Փախստականները կենտրոնացած են Ղարաքիլիսայում 15000-ից ավելի և թուրքերի արշավանքի հետևանքով շարժվել են դեպի Դիլիջան-Ելենովկա։ Երևանից, Էջմիածնից և Սուրմալուի գավառներից ազգաբնակությունը նույնպես շարժվել է դեպի Ելենովկայի ուղղությամբ, պանիկայի վարակիչ ազդեցության տակ տեղական ժողովուրդը մասամբ միացել է փախստականներին։ Պարենի լիակատար բացակայությունը և անհնարինությունը […]

Հայկական կառավարություն

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Մշակ, 1 հունիսի (19 մայիսի), 1918թ., թիվ 101 Հայոց Ազգային խորհուրդը հրատարակել է հետևյալ հայտարարությունը. «#Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և #Վրաստանի ու #Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ՝ #Հայոց #Ազգային #խորհուրդը իրան հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում […]

Մինչև վերջին շունչը պատնեշին վրա

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Աշխատանք, 1 (19) հունիս, 1918թ., թիվ 4 (204) Այսօր լրացավ մեր հերոսամարտի և մեր հաղթանակներու առաջին տասնօրյակը։ Երևանի հայությունը հիմա, միս մինակ, գոյության սրբազան պայքարի մեջ է մտեր իր դարավոր թշնամիին հետ, հավաքականորեն ապրելու կամ մեռնելու որոշումով։ Ու այս վերջին տասնօրյա պայքարն ապացույց է, թե ուրիշ ճար-ճամփա չկար օրհասական կռիվեն բացի, թե մեր ժողովուրդը չսխալվեցավ […]

Մայիս, 1918

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. 27 մայիս, 2ժ. ցերեկ. Երջանիկ եմ հաղորդելու մեր զորքերու հաղթությունը Ղջլազի մոտ. անոնք կանգնեցուցինք ուխտադրուժ թշնամիին հարձակումը, որ գերիներու ցուցմունքին համաձայն՝ կառաջանար Ղարաքիլիսեն գրավելու համար։ Մեր զինվորները ոգևորված այդ հաջողութենեն, դիմեցին հարձակման, բռնելով անոնց աջ թևը. հարձակումը վերջացավ փայլուն հաջողությամբ։ Մենք դուրս վանեցինք հակառակորդը Ագլեսի-Ղարա գյուղեն և անոր արևելյան կողմը […]

Հաղթանակի հավատքով

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. Կացինն այս անգամ քարին առավ։ Թուրք վայրագ կառավարությունը, որ չուզեց ճանչնալ ոչ մեկ դաշն ու պայման, որ մեր ըրած զիջումներու պարագային վայրենի քմծիծաղով շարունակեց ալ ավելի առաջանալ, այսօր հանդիպեցավ ամուր պատնեշի մը և առաջին խորտակումն ունեցավ… Այլևս դանակը ոսկորին էր հասած. մեր ժողովրդի առողջ և անսխալական բնազդը ցգաց մոտալուտ սարսափելի […]

Ալեքսանդրապոլում

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Մշակ», 5 մայիսի (22 ապրիլի), թիվ 83 Թիֆլիսում զանազան մութ անձնավորություններ տարածում են պրովոկացիոն լուրեր՝ իբր թե Ալեքսանդրապոլը թուրքերից գրավելու մասին։ Ներկայումս դրությունը Ալեքսանդրապոլում եկողների պատմելով հանգիստ է, շնորհիվ զորահրամանատար գեներալ Տեր-Հակոբյանի ձեռք առած կտրուկ միջոցների։ Ազգաբնակության անցողական երկյուղին նպաստեց գլխավորապես փախստականների հոսանքը, որ տարերային ուժով սկսվեց, Կարսի շրջանից անցավ Ալեքսանդրապոլ և դիմում է մասամբ […]

Երևանի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հետևյալ հեռագիրն է ուղղել ապրիլի 15-ից Անդրկովկասյան Սեյմի նախագահին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Մշակ», 1 մայիսի (18 ապրիլի), թիվ 82 Երևանի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հետևյալ հեռագիրն է ուղղել ապրիլի 15-ից Անդրկովկասյան Սեյմի նախագահին. «Չնայելով ընդունված զինադադարին և այդ բանի զորությամբ Կարսը կամովին թշնամուն հանձնելուն, թուրքական կանոնավոր զորքերը, թնդանոթներով խախտելով պատերազմի միջազգային կանոններն ու ընդունված զինադադարը, անցել են վերջերս ճանաչված անդրկովկասյան անկախ հասարակապետության սահմանները և պատերազմական գործողությունները […]

Սադախլոն գրավված

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Զանգ, 25 դեկտեմբերի, 1918թ., թիվ 84 Դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամը 4-ին Ղարաքիլիսայից պաշտոնապես հեռագրում են. «Կռիվները Սադախլոյի մոտ վերջացան: Վրացիները նահանջում են: Գերի ենք առել 7 սպա և հարյուրից ավելի զինվոր: Մանրամասնությունները դեռ հայտնի չեն»: Մի ուրիշ հեռագրից իմանում ենք, որ վրացիները մեծ կորուստներ են ունեցել. մեր ձեռքն է ընկել խոշոր ավար: Այսպիսով, ուրեմն, վրացիները […]
Page 6 of 15« First...«45678 » 10...Last »

Categories

Archives