June 4, 2025

Author: Archives.am

Հաղթանակի հավատքով

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. Կացինն այս անգամ քարին առավ։ Թուրք վայրագ կառավարությունը, որ չուզեց ճանչնալ ոչ մեկ դաշն ու պայման, որ մեր ըրած զիջումներու պարագային վայրենի քմծիծաղով շարունակեց ալ ավելի առաջանալ, այսօր հանդիպեցավ ամուր պատնեշի մը և առաջին խորտակումն ունեցավ… Այլևս դանակը ոսկորին էր հասած. մեր ժողովրդի առողջ և անսխալական բնազդը ցգաց մոտալուտ սարսափելի […]

Ալեքսանդրապոլում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 5 մայիսի (22 ապրիլի), թիվ 83 Թիֆլիսում զանազան մութ անձնավորություններ տարածում են պրովոկացիոն լուրեր՝ իբր թե Ալեքսանդրապոլը թուրքերից գրավելու մասին։ Ներկայումս դրությունը Ալեքսանդրապոլում եկողների պատմելով հանգիստ է, շնորհիվ զորահրամանատար գեներալ Տեր-Հակոբյանի ձեռք առած կտրուկ միջոցների։ Ազգաբնակության անցողական երկյուղին նպաստեց գլխավորապես փախստականների հոսանքը, որ տարերային ուժով սկսվեց, Կարսի շրջանից անցավ Ալեքսանդրապոլ և դիմում է մասամբ […]

Երևանի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հետևյալ հեռագիրն է ուղղել ապրիլի 15-ից Անդրկովկասյան Սեյմի նախագահին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 1 մայիսի (18 ապրիլի), թիվ 82 Երևանի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հետևյալ հեռագիրն է ուղղել ապրիլի 15-ից Անդրկովկասյան Սեյմի նախագահին. «Չնայելով ընդունված զինադադարին և այդ բանի զորությամբ Կարսը կամովին թշնամուն հանձնելուն, թուրքական կանոնավոր զորքերը, թնդանոթներով խախտելով պատերազմի միջազգային կանոններն ու ընդունված զինադադարը, անցել են վերջերս ճանաչված անդրկովկասյան անկախ հասարակապետության սահմանները և պատերազմական գործողությունները […]

Պետրոգրադի դեպքերը. Երկրային կենտրոնի կոչը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 31 հոկտեմբերի, 1917թ., թիվ 230 «Քաղաքացիներ, Պետրոգրադում խոշոր դեպքեր են տեղի ունենում։ Բոլշևիկների ֆրակցիան, քաշելով իր հետևից Պետրոգրադի գարնիզոնն ու պրոլետարիատի մի մասը, իշխանությունն իր ձեռքն է ձգել, ձերբակալել Ժամանակավոր կառավարության մի քանի մինիստրներին և գրավել բոլոր պետական հիմնարկությունները։ Ռուսիան և հեղափոխությունը ծանր օրի մեջ են։ Բոլշևիկների սկսած քաղաքացիական պատերազմը սպառնում է կործանել հեղափոխության […]

Նոր հեղաշրջումն Պետրոգրադում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 27 հոկտեմբերի, 1917թ., թիվ 229 Թեև Հեռագրական գործակալությունը որոշակի և ճիշտ տեղեկություններ չէ հաղորդում, բայց առանձին և մասնակի հեռագիրները, որոնք ստացվեցին հոկտեմբերի 25-ին մինչև երեկո, ցույց են տալիս, որ Պետրոգրադում բոլշևիկները, որոնց հանդես գալը վաղուց հայտարարվում և պատրաստվում էր, աջողել են իրենց ձեռնարկի մեջ, կարողացել են գրավել իշխանության եթե ոչ ամբողջությունը, գեթ մի մասը, […]

Վերջին տեղեկություններ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 26 հոկտեմբերի, 1917թ., թիվ 228 «Թիֆլիսում ստացած տեղեկությունների համաձայն, Պետրոգրադում տեղի է ունեցել զինվորական և բանվորական խորհուրդների նիստը, ուր մեծամասնությունը կազմել են բոլշևիկները։ Պտտվող լուրերի համաձայն, բոլշևիկները գրավել են մի քանի հաստատություններ, որոնց թվում Նիկոլաևյան կամուրջը, Բալթյան կայարանը և Ձմեռային պալատը։ Այնտեղ նրանք կարողացել են ձերբակալել և մինիստրներից մեկին՝ Կարտաշևին։ Մանրամասնություններ դեռ հայտնի չեն»։

Ժողովրդական աղետը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 21 հոկտեմբերի, 1917թ., թիվ 224 Մեր ժողովուրդը մեծ աղետի է ենթարկված գավառներում։ Ալան-թալանը, ավազակությունները, կողոպտումները մի կողմից, սովը, հագուստեղենի սոսկալի թանկությունը, դրամի անօրինակ էժանությունը մյուս կողմից ենթարկել են նրան մի ահռելի աղետի, որ պետք է քայքայի նրան բարոյապես ու ֆիզիկապես։ Այդ աղետը ստիպում է նրան գաղթել, թողնել սեփական հողը և գնալ որոնել օտար հողի […]

Մուղանի դեպքերը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 253 Մուղանից եկած ռուսներ սոսկալի լուրեր են հաղորդում այնտեղի վերջին անց ու դարձից: Սահմանաբնակ շահսևանների ահագին հրոսակներ ներս են խուժել Մուղանի դաշտը և կողոպուտի ու հրի ու սրի են ենթարկում ռուսաց գաղթավայրերը: Թշվառ ռուս գաղթականների պատգամավորները ամեն կողմ դիմել են թե հեռագրով, թե անձամբ, բայց շուտափույթ օգնություն չեն կարողացել ստանալ […]

Էրզրում, բանակի հրամանատարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Խնդրում եմ պարլամենտյորների միջոցով հայտնել թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշային իմ հետևյալ պատասխանը նրա նամակին. «Ձեր նամակը, պարոն գեներալ, որով զինադադար եք առաջարկում, ես ստացա և շտապում եմ հայտնել ձեզ, որ պատրաստ եմ ընդառաջ գալու ձեր մարդասիրական առաջարկին: Այս նպատակներով ես առաջարկում եմ Կովկասյան ամբողջ ճակատում իրար […]

Բաղդադ, Միջագետքի անգլիական բանակի գլխավոր հրամանատարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Նոյեմբերի 17-ին ես ստացա Կովկասյան ճակատի թուրքական բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշայից նամակ, որով նա առաջարկում է զինադադար: Նկատի ունենալով Ռուսաստանի ընդհանուր քաղաքական դրությունը և այն հանգամանքը, որ արդեն բանակցություններ են սկսված մեր ավստրո-գերմանական ճակատում, ես Անդրկովկասի Ժամանակավոր կառավարության համաձայնությամբ ժամանակահարմար գտա ընդառաջելու թուրքական հրամանատարության առաջարկին և առաջարկեցի նրան […]
Page 29 of 225« First...1020«2728293031 » 405060...Last »

Categories

Archives