March 28, 2024

Պետրոգրադի դեպքերը. Երկրային կենտրոնի կոչը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Արև, 31 հոկտեմբերի, 1917թ., թիվ 230

«Քաղաքացիներ,

Պետրոգրադում խոշոր դեպքեր են տեղի ունենում։ Բոլշևիկների ֆրակցիան, քաշելով իր հետևից Պետրոգրադի գարնիզոնն ու պրոլետարիատի մի մասը, իշխանությունն իր ձեռքն է ձգել, ձերբակալել Ժամանակավոր կառավարության մի քանի մինիստրներին և գրավել բոլոր պետական հիմնարկությունները։ Ռուսիան և հեղափոխությունը ծանր օրի մեջ են։ Բոլշևիկների սկսած քաղաքացիական պատերազմը սպառնում է կործանել հեղափոխության բոլոր նվաճումներն ու երկրի անկախությունը։ Երկրի ներսն աճում է անարխիան և պառակտումը, իսկ դրսից թշնամու հորդաները սպառնում են սվիններով վերջ տալ մեր հեղափոխության ու խեղդել հեղափոխական ժողովուրդը։ Մութ ուժերը գլուխ են բարձրացնում՝ օգտվելու այս բանից և խեղդելու Հիմնադիր ժողովը, որ անմիջապես պիտի վճռեր հաշտության, հողի և այլ անհետաձգելի հարցեր։ Բանվոր, զինվոր, գյուղացի պատգամավորների խորհուրդների երկրային կենտրոնը կոչ է անում Անդրկովկասի քաղաքացիական և մարտական բնակչության՝ կատարյալ հանգստությամբ համախմբվել կենտրոնական և հեղափոխական օրգանների շուրջ։ Անգիտակցաբար օգուտ հակահեղափոխության աշխատող բոլշևիկներից վերջապես անջատվելով, գնում է ամբողջ ռուսական դեմոկրատիան։ Սոցիալիստ հեղափոխականները, մենշևիկ սոցիալ-դեմոկրատները, ինտերնացիոնալիստները և սոցիալիստական մյուս կուսակցությունները երես են դարձրել Պետրոգրադի բոլշևիկներից և այժմ ստեղծում են դեմոկրատիք նոր իշխանություն, որ բավականաչափ ուժեղ և հեղինակավոր լինելով, կկարողանա կռիվ մղել թե ձախի անարխիայի և թե աջի հակահեղափոխության դեմ և երկիրը հասցնել Հիմնադիր ժողովին։ Անդրկովկասի հեղափոխական դեմոկրատիան, որ քանիցս արտահայտել է իր անձնվիրությունը հեղափոխության դատին, այժմ էլ պատվով դուրս կգա դժվարին կացությունից և բարձր պահելով կարմիր, փողփողուն դրոշը մինչև վերջ կմնա կանգնած պահակ նվաճված ազատության և հեղափոխական կարգի և ձեռք-ձեռքի գնալով իր եղբայր ռուս դեմոկրատիայի հետ կկարողանա հասցնել Հիմնադիր ժողովին։

Երկրային կենտրոնը պահակ կանգնելով հեղափոխության շահերին և հասարակական Ազատության կոմիտե՝ բոլոր հեղափոխական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Այդ կոմիտեին կմասնակցեն Կովկասյան բանակի երկրայի կենտրոնի, Բան. Զին և Գ. Պ. Երկրայի կենտրոնի Թիֆլիսի քաղաքային Դումայի, Անդրկովկասյան Կենտրոնական երկաթուղային կոմիտեի, քաղաքացիական և մարտական իշխանությունների կենտրոնի, ս.դ. մենշևիկների, սոց.-հեղափոխականների, Հայ. Յեղ. Դաշնակցության, վրաց սոց. Ֆեդ. և մահմեդական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Կոմիտեն կոչ է անում երկրի բնակչությանը գնալ իր հետ և ուշք չդարձնել առանձին անհատների կամ խմբակցությունների Պետրոգրադին հետևելու կոչերին և այդպիսով առաջ չբերել մութ ուժերին։ Հեղափոխական դեմոկրատիան ուժ կունենա, ինչ խոչընդոտների էլ որ հանդիպի, տանել երկիրը մինչև Հիմնադիր Ժողով, որ կկայանա որոշված ժամանակին։ Հաստատ հավատալով դրան՝ Երկրային կենտրոնը հրավեր է կարգում Անդրկովկասի բնակչության՝ եռանդուն պատրաստվել։

Բ.Զ.Գ.Պ.Խ. Երկրային կոմիտե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives