March 29, 2024

Ցույց թուրքական պատվիրակության դեմ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

Ըստ նախնական պայմանավորվածության, օգոստոսի 22-ին, Երևան էր ժամանելու թուրքական պատվիրակությունը՝ այդ երկրի արտաքին գործերի փոխնախարարի գլխավորությամբ:

Այդ առիթով. Հ.Յ.Դ. Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի ժամը 11-ին, երբ նախատեսվում էր պատվիրակության օդանավի վայրէջքը Երևանում, բողոքի մի ցույց էր կազմակերպվել «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ: Ցուցարարները կրում էին «Ցեղասպան թուրքը մեր բարեկամը չէ», «Մարդասպանների սերունդը տեղ չունի Հայաստանում», «Ձեռքերդ հեռու Ղարաբաղի Հանրապետությունից» բովանդակությամբ պաստառներ: Ելույթ ունեցողները քննադատեցին Թուրքիայի Հանրապետության իշխանությունների կողմից Հայկական ցեղասպանության անտեսման փաստը, ղարաբաղյան հակամարտության մեջ բռնած նրա կողմնակալ դիրքորոշումը: Հայաստանի ղեկավարությունը և, մասնավորապես, երկրի նախագահը, մեղադրվեցին թուրքամետ քաղաքականության և Հայ Դատը մոռացության տալու մեջ:

Սակայն ցուցարարներն այդպես էլ չիմացան, թե, արդյոք, Թուրքիայի պատվիրակությունը ժամանե՞ց Երևան, թե՝ ոչ: Գաղտնիության այս սկզբունքը չէ՞ արդյոք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության խորհրդանիշը: Վերջում հավաքվածները ցուցադրաբար այրեցին թուրքական դրոշը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives