March 29, 2024

Շևարդնաձեի պատասխանը Ելցինին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

Վրաստանի Պետխորհդի նախագահ Էդվարդ Շևարդնաձեն, ի պատասխան Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի՝ մարտական գործողությունները դադարեցնելու և երկխոսություն սկսելու առաջարկով Վրաստանի և Աբխազիայի ղեկավարությանն ուղղված դիմումի, հայտարարել է, որ տագնապը քաղաքական միջոցներով լուծելու վրացական կողմի բոլոր ճիգերը անպատասխան են մնացել Աբխազիայի ղեկավարության կողմից: Իրավիճակն ավելի է բարդացել Կովկասի լեռնային ժողովուրդների համադաշնության դեմարշի հետևանքով: Աբխազիայի տարածքում կենտրոնացել են կամավոր լեռնցիների զինված խմբավորումները, որոնք աբխազական անջատողականների հետ մարտական գործողություններ են վարում, գրավել են Պիցունդա առողջարանը, հարձակումներ են գործում ազգային բանակի ստորաբաժանումների վրա Գագրա և Սուխում քաղաքների շրջանում:

Այդ բոլորը, ասվում է պատասխանում, չափազանց դժվարացում է մարտական գործողությունների դադարեցման հնարավորությունը: Շևարդնաձեն շնորհակալություն է հայտնել Ելցինին՝ Ռուսաստանի կողմից վրաց ղեկավարության խաղաղարար ճիգերի գնահատման համար: Նա վստահություն է հայտնել, որ սեպտեմբերի 3-ին նշանակված նրանց հանդիպումը կծառայի Աբխազիայում և Ռուսաստանի հարավում խաղաղության վերահաստատմանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives