March 29, 2024

Իրադրությունն Աբխազիայում և նրա շուրջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

Ինչպես հաղորդում են Սուխումից, Աբխազիայի ղեկավարությանը վրացական զինուժների հրամանատարության ներկայացրած վերջնագիր ժամկետի ավարտից հետո նրա իրագործմանն ուղղված ոչ մի գործողություն չի հետևել: Սպասվում է Գադաուտա քաղաքի գրոհը, որտեղ ամրացրել է աբխազական խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձիբան իր համախոհներով: Սակայն վրացական բանկի հիմնական ուժերը մնում են իրենց նախկին դիրքերում: Այդ հանգամանքը կապվում է Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի՝ Արձինբային ուղղված դիմումի հետ, որով առաջարկվում է անհապաղ բանակցություններ սկսել:

Պետխորհրդի մամլո կենտրոնի հաղորդման համաձայն, օգոստոսի 26-ին Շևարդնաձեն կրկնել է Արձիբային ուղղված իր հրավերը՝ բանակցություններ վարելու համար ժամանել Թբիլիսի, «նրա համար ապահովելով կատարյալ անվտանգություն»: Շևարդնաձեն մի անգամ ևս արտահայտվել է Սուխումում աբխազական տագնապի վերաբերյալ՝ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևը հայտարարել է, որ ինքը մարդկայնորեն ամբողջությամբ աբխազական ժողովրդի կողմն է, սակայն որպես նախագահ չի պատրաստվում պետական մակարդակով միջամտել այդ ներքին առճակատմանը: Դուդաևի կարծիքով, տագնապի արմատները ավելի խորն են՝ Վրաստանը վերադարձել է 1921թ. սահմանադրությանը, երբ Աբխազիան նրա կազմի մեջ չէր մտնում: Այդ պատճառով էլ վերջինս հայտարարել է իր ինքնիշխանության մասին: Իսկ դա դուր չի եկել Շևարդնաձեին: «Ինչ վերաբերվում է Կովկասի լեռնային ժողովուրդների համադաշնության կամավորներին, որոնք ուղղվում են դեպի Աբխազիա, դա յուրաքանչյուր մարդու խղճի և ինքնագիտակցության հարց է»,- ասել է Դուդաևը:

Ինչպես լրագրողներին հաղորդել են կամավորների շարժումը համադրող շտաբում, զինյալ լեռնականների հերթական խումբը, որը Գրոզնիից երեքշաբթի օրը ավտոբուսներով ուղևորվելիս է եղել Աբխազիա, Վլադիկավկազի մոտակայքում գնդակոծվել է: Ավտոբուսներից մեկը շարքից դուրս է եկել: Կամավորները բռնագրավել են օսական մի ավտոբուս և շարունակել են երթը: Պյատիգորսկ քաղաքում նրանք պատանդ են վերցրել քաղաքապետին, որի հետ հասել են Չերկեսկ քաղաքը: Այնուհետև լեռնականները սարերով թափանցել են Աբխազիա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives