December 3, 2024

Հացահատիկ օպերացիան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 233 (322)

«Ադրբեջան» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ Մեհմեդ Ալի Բայարն ասել է, թե Հայաստան առաքվող հացահատիկը բոլորովին էլ չի նշանակում, որ Թուրքիան օգնում է Հայաստանին: «Մենք՝ թուրքերս, Հայաստանին հացահատիկ չենք տալիս, այն միայն      թույլ ենք տալիս այն տեղափոխել Թուրքիայի տարածքով, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով»,- պարզաբանել է նա: Հացահատիկի վերաբերյալ խոսակցությունները Բայարն անվանել է ամբոխավարություն: Նա հայտարարել է թե դիմելով այդ քայլին՝ Թուրքիան չի դավաճանել ադրբեջանցի եղբայրներին և դժբախտության մեջ չի թողել նրանց: Իր տարածքով հացահատիկի տեղափոխումը թույլատրելու շնորհիվ Թուրքիայի ձեռք բերած ամենամեծ արդյունքը, Բայարի կարծիքով, «Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ» Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականն էր, որը, նրա ասելով, այդ ծրագրի մոլի հակառակորդն էր:

«Հացահատիկի հետ կապված խաղը չի կարող խանգարել բանակցությունների քաղաքականությանը,- ասել է Բայարը: Մենք կուզենայինք, որ Հայաստան ուղարկվող բոլոր բեռները, ամբողջ օգնությունը փոխադրվի հենց Թուրքիայի տարածքով: ԵԱՀԽ-ի կանոնների համաձայն, հայաստան առաքվող ամբողջ օգնությունը, որն անցնում է Թուրքիայով, կարող է վերահսկվել, և մենք կասեցրել ու ստուգման ենք ենթարկել 60 ինքնաթիռ և ոչ մի անգամ հնարավորություն չենք տվել զենք փոխադրել Հայաստան»:

«Ինչ վերաբերվում է Հայաստանին էլեկտրականություն մատակարարելուն,- շարունակել է Բայարը,- մենք նրան էլեկտրաէներգիա չենք մատակարարել, չենք մատակարարում և մոտ ապագայում չենք մատակարարարի: Այդ հարցը հնարավոր է լուծել միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի մեր առաջադրված մի քանի պայմանները»: Հակիրճ նա այնպես է շարադրել իմ միտքը. «Մենք Հայաստանի էլեկտրաէներգիայի ենք տալիս, իսկ փոխարենը նա հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և նստում է բանակցությունների սեղանի շուրջ»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives