March 28, 2024

Դարձյալ սպառնալիք Հադրութին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34

Ազերիները փորձում են խուճապի մատնել հայերին

Հադրութում վիճակը շարունակում է լարված մնալ։ Հունիսի 11-ի տվյալներով դատարկված են 13 գյուղ։ Մյուս բոլոր գյուղերից բնակչության հիմնական մասը, հատկապես կանայք, ծերերն ու երեխաները, տեղափոխվել են Տումի գյուղը, որը գտնվում է Տող գյուղից վերև և շրջապատված է լեռներով, այսինքն առավել ապահով աշխարհագրական դիրք ունի։

Մի քանի օր է վերականգնողական աշխատանքներ են գնում Բանազուր, Առաքյուլ, Ծամձոր և Քարագլուխ գյուղերում, որպեսզի հնարավոր դառնա գյուղերի բնակչությանը նորից իրենց տեղերը վերադարձնել։ Զինվորական պահակակետերը հանվել են Բանազուր և Առաքյուլ գյուղերից։ Իսկ Ցոր, Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերում դրանք մնում են։

Ադրբեջանական կողմը խուճապային լուրեր է տարածում, թե 3-4 օր ժամանակ է տրված հայերին՝ Հադրութը թողնելու համար։ Շրջանի զինվորական պարետ Կրավչենկոն եղել է մի քանի գյուղերում, փորձելով հանգստացնել բնակչությանը։ Ժողովրդի կողմից խիստ անվստահություն կա զինվորականների և հարափոփոխ զինվորական պահակակետերի նկատմամբ։ Դաշտային աշխատանքները դադարեցված են։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives