July 27, 2024

Ընդունելություն Հայաատանի կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352)

Հունվարի 13–ին ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հանրապետությունում գտնվող միջազգային վալյուտային ֆոնդի պատվիրակության հետ։ Պատվիրակության ղեկավար պ–րն Դոնուել Դոնովանը մանրամասն տեղեկություններ տվեց այս օրերին Հայաստանում իրենց կողմից կատարված աշխատանքների մասին, մասնավորապես ծանոթացնելով հանրապետության տնտեսական իրավիճակի, ֆինանսական համակարգի և բանկային գործի վերափոխման վերաբերյալ իրենց մոտեցումներին և առաջարկներին։

Քննարկվեցին տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, շուկայական հարաբերություններին անցումը խթանելու, ստեղծված պայմաններում հանրապետության բյուջեն կազմավորելու և մի շարք այլ հարցեր։

Պատվիրակության ղեկավարը և անդամները ընդգծեցին այն հանգամանքը, որ հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները վկայում են տնտեսական վերափոխումների հստակ մոտեցումների մասին և հույս են ներշնչում, որ անհրաժեշտ շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում իրականացվող քայլերը կապահովեն ակնկալվող արդյունքների ստացումը։ Նշելով Հայաստանին գործնական օգնության ցույց տալու հարցում միջազգային վալյատային ֆոնդի պատրաստակամությունը, պարոն Դոնովանը մասնավորապես շեշտեց տնտեսական համատեղ ծրագրի մշակման կարևորությունը և անհապաղ արդյունքների հասնելու նպատակով առաջին հերթին ժողովրդական տնտեսության մի քանի ճյուղերի առաջին հերթին որոշակի միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives