«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497) Օգոստոսի 18-ին Ստեփանակերտից հաղորդել են, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր-Կիչան-Չլդրան-Դրմբոն-Ղազարահողեր գյուղերում արդեն վերականգնված է հեռախոսային կապը։ Ի դեպ, գիծը կարգավորված է նաեւ Առաջաձորի եւ Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղերի միջեւ: Պատերազմի առաջին թիրախ դարձած կապի հանգույցների եւ միջոցների վերականգնման իրականացումը կապված է խիստ դժվարությունների հետ։ Մարտակերտի ամբողջ տարածքը ականազերծված չէ, […]