October 28, 2020

Tag Archives: 1993

Ազգային մեջլիսն արտակարգ նիստ է հրավիրել

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Երեկ բացվեց Ադրբեջանի Ազգային մեջլիսի արտակարգ նիստը։ ԳԽ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ քննարկման նյութ է դառնալու Ադրբեջանի հարավում Թալիշ Մուղանական Հանրապետության ստեղծման հայտարարությունը՝ Լենքորան վարչական կենտրոնով։ Չի բացառվում, որ քննվի նաեւ հայ-ադրբեջանական ճակատում ստեղծված իրավիճակը։ Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Հ.Ալիեւը մշակել է Գամբատովի ֆիզիկական ոչնչացման ծրագիր։ […]

ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն տրամադրել Իրանին՝ Ադրբեջանից փախած գաղթականների համար ճամբարներ ստեղծելու գործում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ փախստականների գծով գլխավոր կոմիսարը, որ այս օրերին գտնվում է Թեհրանում։ Իրանյան կողմի տվյալներով՝ երկրի սահմանին կուտակված են մոտ 200.000 փախստականներ, որոնց անհապաղ օգնություն է պետք։ «Հայլուր»

Վրաստանին սպառնում է էներգետիկ աղետ

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Վրաստանի ԳԽ նախագահ Էդ. Շեւարդնաձեն այսօր առավոտյան կմեկնի Աշգաբադ։ Թուրքմենստանի մայրաքաղաքում նախատեսվում է քննարկել այս հանրապետությանը Վրաստանի ստացած բնական գազի դիմաց ունեցած մեծ պարտքերի մարման հնարավոր եղանակները։ Այդ պարտքն արդեն հասել է 30 մլրդ ամերիկյան դոլարի։ Գազի մատակարարման դադարեցման դեպքում Վրաստանին սպառնում է Էներգետիկ աղետ։

Ադրբեջանը փորձում է խաղարկել «իրանական քարտը»

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. «Վերջին օրերի լրատվությունն այն տպավորությունն է թողնում, որ Ադրբեջանը, եւ ոչ միայն նա, շահագրգռված է, որ Ջեբրայիլի, Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանների բնակիչները, իբր ղարաբաղցիների ներխուժման սպառնալիքից դրդված, անպատճառ անցնեն իրանա-ադրբեջանական սահմանը»,– հայտարարել է Երեւանում ԼՂՀ ՊՊԿ հատուկ ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը։ Օրինակ, ավելի քան տարօրինակ է թվում, ըստ նրա, ՄԱԿ-ի փախստականների հարցով […]

Վրացական կողմը մեղադրում է

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Աբխազիայում տեղաբաշխված Վրաստանի զինված ուժերի մամլո կենտրոնի հաղորդման համաձայն, Օչամչիրի շրջանի Թամիշ գյուղի մոտակայքում կեսգիշերին հայտնվել են ՍՈՒ-25 մակնիշի ինքնաթիռ եւ ռազմական ուղղաթիռ, որոնք հետախուզել են վրաց զորքերի դիրքերը։ Բացի այդ, երեկ առավոտյան աբխազական զորամիավորումները փորձել են հարձակվել Շրոմա-Ախալշենի ուղղությամբ։ Հարձակումը հետ է մղվել։ Ըստ մամլո կենտրոնի պետ Գոչա Աբլոթիայի, աբխազական […]

Ռազմական գործողությունները թեժանում են

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Ադրբեջանը հիշում է ուղիղ բանակցությունների մասին Ռազմաճակատում իրավիճակը մնում է խիստ լարված։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ մամուլի եւ լրատվության գերատեսչությունից, ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբի տվյալներով, օգոստոսի 15-ի ողջ օրվա ընթացքում շարունակվել են դաժան մարտերը ղարաբաղյան ռազմաճակատի հարավում եւ հարավ-արեւելքում։ Ֆիզուլու եւ Ջեբրայիլի շրջաններում տեղակայված ադրբեջանական զորամիավորումները օգոստոսի 15-ի առավոտյան հարձակման են […]

Երկկողմ հանդիպումները պետք է դառնան Հռոմի հանդիպումների բաղկացուցիչ մասը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Մինսկի խմբի անդամ երկրների հերթական կոնսուլտացիաների անցկացման և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մարտական գործողությունների մի շարք գոտիներում իրադրության բարդացման կապակցությամբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանը դիմում է հղել եվրախորհրդակցության գործող նախագահ տիկին Մարգարետ ԱՖ Ուգլասին: Եվրախորհրդակցության շրջանակներում երաշխավորված համաձայնությունների կնքմանը խանգարող հիմնական խնդիրները, նշվել […]

Ներկայացվեցին քննարկվող փաստաթղթերի նոր տարբերակներ

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Օգոստոսի 12-ի առավոտյան Հռոմում Մինսկի խմբի 9 երկրների ներկայացուցիչների և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների մասնակցությամբ գումարվել է նիստ, որտեղ ներկայացվել են քննարկվող փաստաթղթերի նոր տարբերակները (ժամանակացույց, հակամարտության գոտի, համատեղ կոորդինացնող հանձնաժողով): Նույն օրը կեսօրից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիտողությունները վերոհիշյալ փաստաթղթերի […]

Հակառակորդի բանակն ակտիվացել է նաև Ղարաբաղի հյուսիս-արևմուտքում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Երեկ, օգոստոսի 13-ի առավոտյան, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակում են նախաձեռնել Աղդամի գոտու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբից կեսօրին ստացված տվյալներով, մարտերն այստեղ շարունակվում էին, երկու կողմերն էլ ունեն կորուստներ: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ արևելյան սահմանում իրադրությունը մնում է լարված: Իսկ երեկ երեկոյան ադրբեջանցիները հարձակում են ձեռնարկել […]

Դիվանագիտական աշխատանքները շարունակվում են

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ Հռոմում ավարտվեցին ԵԱՀԽ Մինսկի հանձնախմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունները: Հայտնի իննյակը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց նկատառումները հայտնեցին արցախյան խնդրի կարգավորման շուրջ: Սպասվում է, որ այսօր Երևան կժամանի Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար […]
Page 29 of 71« First...1020«2728293031 » 405060...Last »

Categories

Archives