Հայաստանի Հանրապետություն, 25 օգոստոսի, 1993թ., թիվ 168(772), չորեքշաբթի Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Թուրքմենստան էր մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Աշգաբատի օդանավակայանում, որը զարդարված էր երկու պետությունների դրոշներով, Լևոն Տեր-Պետրոսյանին և պատվիրակության անդամներին դիմավորեցին Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը, Մեջլիսի նախագահ Մ. Մուրադովը, պաշտոնական այլ անձինք, Աշգաբատում հավատարմագրված դիվանագիտական […]