November 27, 2024

Tag Archives: Երկիր

Խփվեց ռուսաստանյան ինքնաթիռը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391) Մարտի 19-ին հրապարակվել է Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության հայտարարությունը, ուր ասված է. «Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Թ. Կիտովանիի մարտի 18-ի վերջնագրին, ուր նա պահանջել էր եռօրյա ժամկետում Սուխում քաղաքի տարածքից դուրս բերել թիվ 901 պարաշյուտադեսանտային գումարտակը, հետեւեց ռուսաստանյան ՍՈւ-27 ինքնաթիռի ոչնչացումը։ Այն բանից հետո, երբ մարտի 19-ին […]

Մարտեր Ներքին Հոռաթաղի համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ստացվող տեղեկությունների համաձայն, Մարտակերտի ռազմաճակատում իրավիճակը մնում է խիստ լարված։ Ջանյաթաղի եւ Գյուլաթաղի ազատագրումից հետո հայկական ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղում Ներքին Հոռաթաղ գյուղի համար։ Գիշերվա տվյալներով, երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը ամբողջովին վերահսկում է Մարտակերտ քաղաքը, եւ […]

Խասբուլատովը ժամանեց Երեւան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391) Երեկ, ժամը 21-ին պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՌԴ ԳԽ նախագահ Ռուսլան Խասբուլատովը: Պատվիրակության կազմում են Դաշնակցային Ռուսաստանի փոխվարչապեա Յու. Յարովը, ԱՊՀ զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Բ. Պանկովը, արտաքին գործերի նախարարի, Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալները եւ պաշտոնական այլ անձինք։ ՌԴ ԳԽ նախագահին ուղեկցում են նաեւ ռուսական կենտրոնական թերթերի, ռադիոհեռուստատեսության, […]

Կոզիրեւը գտնում է…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) «Ես չեմ բացառում, որ մոտ ժամանակներս էլի ինչ-որ քայլեր կձեռնարկվեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ընդսմին նաեւ իմ մասնակցությամբ,– մարտի 17-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Ա.Կոզիրեւը՝ պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Թուրքիայի, Ֆրանսիայի հետ Ռուսաստանի համատեղ քայլերի վերաբերյալ «Հայլուրի» հարցին։ – Ես կարող եմ միայն […]

Ֆյոդոր Ռեուտը շտապ վերադարձել է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) Անդրկովկասում գտնվող ռուսական զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ֆյոդոր Ռեուտը, որ Մոսկվայում մասնակցում էր ռուս-վրացական բանակցություններին, Աբխազիայում իրավիճակի կտրուկ սրման պատճառով շտապ վերադարձել է Թբիլիսի: Այս ինֆորմացիան ստացվել է Անդրկովկասում ռուսական զորամիավորման հրամանատարությանը մոտ աղբյուրներից։ Ըստ նույն աղբյուրների, Ֆյոդոր Ռեուտը մարտի 16-ից արգելել է Վրաստանի տարածքում ռուսական բանակի ցանկացած տեղաշարժ։

Նոր վիրավորներ Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) Երեկ Գումիստա գետի մերձակայքում տեղի ունեցած մարտերի ժամանակ վիրավորվել է աբխազական բանակի 9 մարտիկ։ Աբխազական կողմում եղել են նաեւ զոհեր։ Վիրավոր մարտիկները տեղափոխվել են Սոչի քաղաքի հիվանդանոցները։ Ինչպես տեղեկացրել է Սոչիի քաղաքային բուժսպասարկման բաժանմունքի պետը, վիրավորների մեջ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ աբխազներ, հայեր, ուկրաինացիներ։ Նրանք բոլորն էլ մինչեւ վրաց–աբխազական […]

«Նոր ուղու» նոր «վոյաժը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) Վրաստանի ազգային անկախություն կուսակցության նախագահ Իրակլի Ծերեթելու նախաձեռնությամբ Թբիլիսիսում նոր հանդիպում են ունեցել Ադրբեջանի անկախ դեմոկրատական կուսակցության եւ Հայաստանի «Նոր ուղի» չգրանցված կազմակերպության ներկայացուցիչները։ Ծերեթելու տեղեկատվության համաձայն, «Նոր ուղին» ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անխախտելիությունը եւ համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղն առանց որեւէ կարգավիճակի մնա Ադրբեջանի կազմում։ […]

Խախտել են Ադրբեջանի սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) Մարտի 15-ին ժամը 15.59-ին Իրանի մեկ ինքնաթիռ Ֆիզուլու շրջանի Մահմուդլու գյուղի տարածքում խախտել է Ադրբեջանի օդային սահմանը։ Ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի վարչությունում «Ազերթաջի» թղթակցին հայտնել են, որ վերջին մեկ ամսում սա երկրորդ դեպքն է։ Մինչ այդ Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող երեք ինքնաթիռ խախտել էին Ադրբեջանի պետական սահմանը Բեյլագանի […]

Ի՞նչ է ծրագրվում ԼՂՀ թիկունքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման խնդիրը տակավին մշուշապատ է։ Վերջին շրջանում թուրքական եւ ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցները թմբկահարում են Հռոմի բանակցությունների արդյունքները՝ մասնավորապես նշելով, թե հայկական կողմը եւս համաձայն է արցախահայությանը տալ մշակութային լայն ինքնավարություն՝ միջազգային հուսալի երաշխիքներով։ Հայկական պաշտոնական մամուլը, իր հերթին, հերքում է այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ չի […]

Ադրբեջանում զինակոչիկներին փողոցից են տանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) Ադրբեջանական «Ազադլիգ» թերթում փետրվարի 27-ին ապագրվել է. «Եթե կա իշխանություն, ապա ինչու են տեղի ունենում շուրջկալներ» վերնագրով մի հոդված, որի հեղինակը վրդովմունք է հայտնում այն փաստի առիթով, որ նորմալ զինակոչի փոխարեն ավտոմատավորները անցումներում, մետրոներում առաջին պատահած երիտասարդներին խցկում են ավտոբուս եւ ուղարկում ռազմադաշտ։ «Այդ դեպքում ինչի՞ համար են զինկոմիսարիատները […]
Page 28 of 106« First...1020«2627282930 » 405060...Last »

Categories

Archives