March 29, 2024

Մարտեր Ներքին Հոռաթաղի համար

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ստացվող տեղեկությունների համաձայն, Մարտակերտի ռազմաճակատում իրավիճակը մնում է խիստ լարված։ Ջանյաթաղի եւ Գյուլաթաղի ազատագրումից հետո հայկական ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղում Ներքին Հոռաթաղ գյուղի համար։ Գիշերվա տվյալներով, երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը ամբողջովին վերահսկում է Մարտակերտ քաղաքը, եւ այն այրելու ու լքելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Լաչինի միջանցքի գոտում ընդհարումներ տեղի չեն ունեցել։ Ճանապարհը գործում է անխափան։

Հայաստանի սահմանամերձ շրջաններում հարաբերական անդորր է եղել։ Չճշտված լուրերի համաձայն՝ փոխադարձ հրաձգություններ են տեղի ունեցել Տավուշի սահմանամերձ գոտում։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives