April 26, 2024

Tag Archives: Երկիր

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. ՀՀ ԱԳ նախարար Վ. Փափազյանը օգոստոսի 14-ին ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին, ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահող Դեյվիդ Հանեյին, ԵԱՀԽ-ի գործող նախագահ Մարգարետ Աֆ Ուգլասին եւ ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մ. Ռաֆայելիին, որում նրանց ուշադրությունն է հրավիրել օգոստոսի 13-ին ադրբեջանական գինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի եւ Իջեւանի, ինչպես նաեւ Արարատի […]

Ազգային մեջլիսն արտակարգ նիստ է հրավիրել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Երեկ բացվեց Ադրբեջանի Ազգային մեջլիսի արտակարգ նիստը։ ԳԽ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ քննարկման նյութ է դառնալու Ադրբեջանի հարավում Թալիշ Մուղանական Հանրապետության ստեղծման հայտարարությունը՝ Լենքորան վարչական կենտրոնով։ Չի բացառվում, որ քննվի նաեւ հայ-ադրբեջանական ճակատում ստեղծված իրավիճակը։ Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Հ.Ալիեւը մշակել է Գամբատովի ֆիզիկական ոչնչացման ծրագիր։ […]

ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն տրամադրել Իրանին՝ Ադրբեջանից փախած գաղթականների համար ճամբարներ ստեղծելու գործում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ փախստականների գծով գլխավոր կոմիսարը, որ այս օրերին գտնվում է Թեհրանում։ Իրանյան կողմի տվյալներով՝ երկրի սահմանին կուտակված են մոտ 200.000 փախստականներ, որոնց անհապաղ օգնություն է պետք։ «Հայլուր»

Վրաստանին սպառնում է էներգետիկ աղետ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Վրաստանի ԳԽ նախագահ Էդ. Շեւարդնաձեն այսօր առավոտյան կմեկնի Աշգաբադ։ Թուրքմենստանի մայրաքաղաքում նախատեսվում է քննարկել այս հանրապետությանը Վրաստանի ստացած բնական գազի դիմաց ունեցած մեծ պարտքերի մարման հնարավոր եղանակները։ Այդ պարտքն արդեն հասել է 30 մլրդ ամերիկյան դոլարի։ Գազի մատակարարման դադարեցման դեպքում Վրաստանին սպառնում է Էներգետիկ աղետ։

Ադրբեջանը փորձում է խաղարկել «իրանական քարտը»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. «Վերջին օրերի լրատվությունն այն տպավորությունն է թողնում, որ Ադրբեջանը, եւ ոչ միայն նա, շահագրգռված է, որ Ջեբրայիլի, Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանների բնակիչները, իբր ղարաբաղցիների ներխուժման սպառնալիքից դրդված, անպատճառ անցնեն իրանա-ադրբեջանական սահմանը»,– հայտարարել է Երեւանում ԼՂՀ ՊՊԿ հատուկ ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը։ Օրինակ, ավելի քան տարօրինակ է թվում, ըստ նրա, ՄԱԿ-ի փախստականների հարցով […]

Վրացական կողմը մեղադրում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Աբխազիայում տեղաբաշխված Վրաստանի զինված ուժերի մամլո կենտրոնի հաղորդման համաձայն, Օչամչիրի շրջանի Թամիշ գյուղի մոտակայքում կեսգիշերին հայտնվել են ՍՈՒ-25 մակնիշի ինքնաթիռ եւ ռազմական ուղղաթիռ, որոնք հետախուզել են վրաց զորքերի դիրքերը։ Բացի այդ, երեկ առավոտյան աբխազական զորամիավորումները փորձել են հարձակվել Շրոմա-Ախալշենի ուղղությամբ։ Հարձակումը հետ է մղվել։ Ըստ մամլո կենտրոնի պետ Գոչա Աբլոթիայի, աբխազական […]

Ռազմական գործողությունները թեժանում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ. Ադրբեջանը հիշում է ուղիղ բանակցությունների մասին Ռազմաճակատում իրավիճակը մնում է խիստ լարված։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ մամուլի եւ լրատվության գերատեսչությունից, ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբի տվյալներով, օգոստոսի 15-ի ողջ օրվա ընթացքում շարունակվել են դաժան մարտերը ղարաբաղյան ռազմաճակատի հարավում եւ հարավ-արեւելքում։ Ֆիզուլու եւ Ջեբրայիլի շրջաններում տեղակայված ադրբեջանական զորամիավորումները օգոստոսի 15-ի առավոտյան հարձակման են […]

Ստեփանակերտը և Բաքուն բանակցում են առանց միջնորդների

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, 30 հուլիսի, 1993թ., 142(483), ուրբաթ Բաքուն հրաժարվո՞ւմ է 1993թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում կայացավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը: Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը, պետնախարար Ի. Ալիևը, ԱԳՆ ներկայացուցիչ Զուլֆուգարովը, ռազմագերիների և պատանդների հարցերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի.Քյազիմովը, իսկ Լեռնային Ղարաբաղից՝ արտգործնախարար Արկադի […]

Անվերահսկելի զինմիավորումներ ադրբեջանական բանակո՞ւմ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, 30 հուլիսի, 1993թ., 142(483), ուրբաթ Ինչպես հայտնի է, հուլիսի 28-ի առավոտյան, խախտելով հրադադարը, ադրբեջանական բանակի զինմիավորումները հրետակոծել են ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղը: Հայաստանում ԼՂՀ լիազոր ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը «ՆՏ»-ի թղթակցին հայտնել է, որ գյուղում հրետակոծման հետևանքով զոհվել է 6 մարդ: Հուլիսի 28-ին կայացած Ադրբեջանի ու ԼՂՀ լիազոր ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ղարաբաղյան պատվիրակությունը ադրբեջանական […]

Բաքուն պատասխան միջոցառումներ է նախապատրաստում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, 28 հուլիսի, 1993թ., չորեքշաբթի Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Վ. Ահմեդովի նախագահությամբ հուլիսի 26-ին Բաքվում տեղի է ունեցել կառավարության անդամների և պետական ֆինանսական կառույցների ներկայացուցիչների խորհրդակցություն: Հանդիպման ժամանակ քննարկվել են այն միջոցառումները, որոնք պաշտոնական Բաքուն կարող է ձեռնարկել ՌԴ կենտրոնական դրամատան վերջին որոշման առնչությամբ: Ըստ չհաստատված տեղեկատվության՝ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իշխանությունների կողմից որոշված ժամկետում կկարողանա փոխանակել […]
Page 20 of 106« First...10«1819202122 » 304050...Last »

Categories

Archives