March 28, 2024

Կոզիրեւը գտնում է…

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Անդրեյ Կոզիրև

«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)

«Ես չեմ բացառում, որ մոտ ժամանակներս էլի ինչ-որ քայլեր կձեռնարկվեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ընդսմին նաեւ իմ մասնակցությամբ,– մարտի 17-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Ա.Կոզիրեւը՝ պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Թուրքիայի, Ֆրանսիայի հետ Ռուսաստանի համատեղ քայլերի վերաբերյալ «Հայլուրի» հարցին։ – Ես կարող եմ միայն առաջարկել հատուկ ձեւակերպումներ, որոնց վրա աշխատում են փորձագետները։ Մենք պահեստում էլի մի քանի նախաձեռնություններ ունենք եւ ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը։

Անդրեյ Կոզիրև

Անդրեյ Կոզիրև

Մամլո ասուլիսում Ա. Կոզիրեւը հրապարակել է Բ. Ելցինի դիմումը ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարներին, որտեղ նախագահը ԱՊՀ երկրներին նոր սկզբունքներով համագործակցելու կոչ է արել։ Դրանք են՝ թեժ կետերի վերացումը եւ հակամարտության նոր օջախների կանխումը, ԱՊՀ շրջանակներում անվտանգության արդյունավետ համակարգի ստեղծումը, առավել սերտ համագործակցությունը արտաքին քաղաքական ոլորտում, մարդու իրավունքների հարցում միջազգային նորմերի պահպանումը (հարձակողական ազգայնամոլության դրսեւորումներն արմատախիլ անելը), համակողմանի տնտեսական համագործակցությունը, քանզի տնտեսական տագնապից ինքնուրույն դուրս գալն անհնար կամ չափազանց դժվար է, տնտեսության տարբեր բնագավառներում անդրազգային ընկերակցությունների ստեղծումը, ինտեգրացումը, հորիզոնական կապերի հաստատումը, մաքսային միությունների եւ ազատ տնտեսության գոտիների ստեղծումը, ինչը հեռանկարում պետք է հանգեցնի ընդհանուր շուկայի ձեւավորմանը, ապահովի նախորդ համաձայնագրերի կատարումը։

Այն հարցին, թե ԱՊՀ երկրներին ուղղված այդ դիմումը չի՞ ընկալվի արդյոք իբրեւ ավագ եղբոր հերթական հոգատարություն, Կոզիրեւը պատասխանել է, որ փաստաթղթի ոգին բացառում է ավագ եղբոր դիրքորոշումը, թեեւ Ռուսաստանը չէր ցանկանա նաեւ ստանձնել այն կրտսեր եղբոր դերը, որը զրկված է խոսելու իրավունքից։

Մեկնաբանելով ՌԴ ժողովրդական պատգամավորների արտահերթ համագումարի արդյունքները՝ Կոզիրեւը նշել է, որ դրանք չեն նշանակում Ելցինի թիմի պարտություն։ Նա հիշեցրել է խորհրդարանում ունեցած իր ելույթը, ուր նախազգուշացրել էր ռեւանշիստական սպառնալիքից։ Կոզիրեւը խուճապի մատնվելու պատճառ չի տեսնում։ Նրա ասելով, նախագահը կշռադատված մոտեցում ունի ստեղծված իրավիճակին։ Համագումարի արդյունքների իր մեկնաբանությունը նա եզրափակել է ռուսական մի առածով ՝ «Չկա չարիք, առանց բարիքի»։

Անդրադառնալով Աբխազիայի խնդրին եւ Շեւարդնաձեի հայտարարությանը, թե այն վերածվել է ռուս–վրացական հակամարտության, Կոզիրեւը մատնանշել է, որ Ռուսաստանը պաշտոնապես չեզոքություն է պահպանում եւ ձգտում է հակամարտության դադարեցմանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives