«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ Մարտերը Ֆիզուլիի շրջանում շարունակվում են Չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը, անցած շաբաթ, սկսած օգոստոսի 4-ից ադրբեջանական հենակետերից անընդհատ հրթիռակոծվեցին ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանների պաշտպանական դիրքերը: Միևնույն ժամանակ, օգոստոսի 4-ի երեկոյան, Աղդամի շրջանում ադրբեջանական ստորաբաժանման հարձակվել են Քենգիլի գյուղի ուղղությամբ, փորձելով ճեղքել հայկական ուժերի պաշտպանական դիրքերը, սակայն հանդիպելով արժանի հակահարվածի, […]