November 1, 2020

Tag Archives: Ազգ

Բորիս Պաստուխով. Աբխազիայի հակամարտությունը կկարգավորվի

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. Պոստֆակտում գործակալության թղթակցի հարցերին պատասխանում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Բորիս Պաստուխովը: Հարցազրույցը կայացել է Ադլեր քաղաքի օգանավակայանում: — Ինչպիսի՞ն է իրադրությունը աբխազա-վրացական հակամարտության գոտում: — Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանում է, թեև առանձին խախտումներ են դիտվում դիմակայության որոշ հատվածներում, հիմնականում գոտու խորքում: Ամենագլխավորն այն է, որ այժմ գործնական աշխատանք է սկսվում Աբխազիայի […]

Հայաստանի «ռուբլին» կախված է Ռուսաստանի որոշումից

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
Ազգ, 27 հուլիսի, 1993թ., երեքշաբթի Դոլարի գինը Երևանում 1500 ռուբլի Դաշնակցային Ռուսաստանի Կենտրոնական բանկի ընդունած որոշումից հետո, ըստ որի, հուլիսի 26-ից շրջանառությունից հանվում են ԽՍՀՄ պետական բանկի և ՌԴ կենտրոնական բանկի կողմից 1961-1992թթ. թողարկած թղթադրամները, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը հայտարարեցին, որ այդ որոշումը Հայաստանի տարածքում չի գործում: Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ […]

Խնդրում են հետաձգել ժամանակացույցի իրագործումը

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Երկիր», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի Երեկ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի նոր պաշտոնակատար Կ. Բաբուրյանը նամակ է հղել ԵԱՀԽ Մինսկի խմբի ղեկավար Մ. Ռաֆայելիին: Ուղերձում աասված է. «Նախ և առաջ կցանկանայի մեկ անգամ ևս հավաստել ԼՂՀ ղեկավարության խաղաղության ձգտումը և հավանությունը միջազգային ընկերակցության խաղաղարար նախաձեռնությանը: Հաշվի առնելով 9 երկրների  նախաձեռնության առնչությամբ ԼՂՀ-ում սրված իրավիճակը, ինչպես նաև […]

Գեորգի Պետրոսյանը չդավաճանեց

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Երկիր», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի ԼՂՀ-ում իշխանությունը փոխվեց «ԼՂՀ իշխանությունները ամենայն հավանականությամբ, կստորագրեն «Անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»,— հայտարարել է ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը, երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի Ստեփանակերտ կատարած այցելության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: Գ. Բաղդասարյանը հայտնել է նաև, որ բացի փաստաթղթի ստորագրումից, ԼՂՀ ԳԽ նախագահի նոր պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը պրն. Ռաֆայելիին հղել […]

Լևոն Տեր-Պետրոսյանը անակնկալ մեկնեց Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Ազգ», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի Երեկ, հունիսի 14-ին, օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ստեփանակերտ: Հանկարծակի այցի հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մեջ ծագած տարաձայնություններն էին, կապված ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղասիրական նախաձեռնության հետ: Ինչպես Սնարքի թղթակցին հայտնել են ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտում, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և […]

Հռոմ. 3+1-ի փոխարեն Մինսկի խումբ

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
«Ազգ», 8 հունիսի, 1993թ. Երեկ մեր ձեռքն ընկավ Հռոմում անցկացված Մինսկի խմբի հանդիպման պատրաստած նոր փաստաթուղթը, որն իր մեջ ներառում է Մարիո Ռաֆայելիի նամակը և Անվտանգության խորհրդի 822 բանաձևի իրականացման հրատապ քայլերի գրաֆիկը: Փաստաթուղթը մեկնաբանելու խնդրանքով մեր թղթակից Հակով Ասատրյանը դիմեց ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին: — Նոր նախաձեռնությունը պաշտոնապես դեռ չենք ստացել, բայց […]

Թուրքական ուղղաթիռը հետախուզական թռիչք կատարեց Հայաստանի սահմանում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Ազգ», 14 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(427), երեքշաբթի Սեպտեմբերի 12-ին ցերեկը թուրքական բանակի մի ուղղաթիռ հայ-թուրքական սահմանի Արմավիրի շրջանի տեղամասի երկայնքով հետախուզական թռիչք է կատարել, երեկ հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Հայտնի է նաև, որ նման թռիչքները սահմանից 50 կմ շառավղով արգելված են: Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական ինքնաթիռներն արդեն նման թռիչքներ էին կատարել և անգամ թուրքական […]

Ռուս-ադրբեջանական բանակցությունները անհաջող են

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայում օրերս կայացած ռուս-ադրբեջանական բանակցությունները դրական են գնահատվում ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում: Ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, Բաքվում մամուլի ասուլիսում Ալիևը հերքեց այն հաղորդագրությունը, թե իբր Մոսկվայում կողմերը պայմանավորվել են ռուսական զորքի Ադրբեջան վերադարձի մասին: Ըստ նրա, խոսքը գնացել է միայն ռուսական […]

Երկկողմ հանդիպումը դեռևս չի տապալված

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ Երեկ ժամը 16:00-ին ավարտվեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հաստատված տասնօրյա հրադադարի վերջին ժամկետը: Սակայն քաղաքական դիտորդների կարծիքով, երևի թե այն մեխանիկորեն կշարունակվի մինչև Մոսկվայում անցկացվող ԵԱՀԽ Մինսկի խմբի ոչ պաշտոնական բանակցությունների ավարտը: Ենթադրվում է, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպումը, որը հետաձգվեց ադրբեջանական […]

Ղասեմի-Վահան Փափազյան զրույց

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0
«Ազգ», 10 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(425), ուրբաթ Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին: Վերջինս նրան հանձնեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթիի ուղերձը: Պրն. Ղասեմին նաև հայտնեց իրանական հասարակայնության որոշ շրջանակներում առկա անհանգստությունը գոտում ռազմական հզոր ծավալման և հայկական ուժերի գործողությունների հետ կապված: Պրն. Փափազյանն իր […]
Page 1 of 1612345 » 10...Last »

Categories

Archives