«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)
Երեկ, ժամը 21-ին պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՌԴ ԳԽ նախագահ Ռուսլան Խասբուլատովը: Պատվիրակության կազմում են Դաշնակցային Ռուսաստանի փոխվարչապեա Յու. Յարովը, ԱՊՀ զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Բ. Պանկովը, արտաքին գործերի նախարարի, Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալները եւ պաշտոնական այլ անձինք։
ՌԴ ԳԽ նախագահին ուղեկցում են նաեւ ռուսական կենտրոնական թերթերի, ռադիոհեռուստատեսության, լրատվական գործակալությունների թղթակիցներ։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԳԽ մամլո կենտրոնից, Ռ. Խասբուլատովը կհանդիպի ՀՀ ԳԽ նախագահի եւ նախագահության անդամների հետ։
Այսօր ՌԴ ԳԽ նախագահը կվերադառնա Մոսկվա։