Ազգ, 30 սեպտեմբերի, 1992թ.
Ինչպես հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, Լաչինի մարդասիրական միջանցքի շրջանում լարվածությունը չի թուլանում: Երեկ վաղ առավոտյան ադրբեջանական կազմավորումները զրահատեխնիկայի աջակցությամբ Սուզուդաղ լեռան ուղղությամբ գրոհել են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի դիրքերի վրա: Միաժամանակ, գնդակոծվել են միջանցքի հյուսիսային մատույցների հայկական պաշտպանական դիրքերը: Հայկական ջոկատները ետ են մղել թշնամու գրոհները: Հայկական կողմից կա մեկ զոհ և 8 վիրավոր: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է: