March 28, 2024

«Մենք մոտ ենք մեր նպատակի իրագործմանը»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)

Ասում է Ադրբեջանի ԳԽ նախագահ Ի. Գամբարովը

Հունվարի 14-ին Բաքվում կայացել է լրագրողների հետ Ի. Գամբարովի ամենամսյա ավանդական հանդիպում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նա նշել է, որ Ադրբեջանի նոր իշխանությունները կկատարեն ղարաբաղյան հարցը կարճ ժամանակում լուծելու իրենց խոստումը: «Մենք մոտ են մեր նպատակի իրագործմանը»,- ասել է Ի. Գամբարովը:

Պատասխանելով Թուրքիայի կողմից Հայաստանին ցույց տրվող օգնության վերաբերյալ լրագրողի մեկ հարցին, Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե «մենք չենք ուզում և չպետք է մի կայսրությունից մյուսն անցնենք: Թուրքիան ինքնուրույն երկիր է, որն անաչառ դիրքորոշում ունի: Օգնության հարցը Թուրքիայի ներքին գործն է»,- ընդգծել է նա:

Գամբարովը նշել է, որ խորհրդարանի ընտրությունները կկայանան միայն ընտրությունների մասին նոր օրենքի և մեջլիսի համապատասխան օգնություն որոշում ընդունելուց հետո: «Մենք պետք է ունենանք մեր ձեռագիրը, մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը»,- մատնանշել է նա: Գամբարովը անհրաժեշտություն է համարել զարգացնել բարեկամական հարաբերությունները՝ Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ:

Խորհրդարանի խոսնակի ելույթից հայտին է դարձել, որ Ադրբեջանում ևս տնտեսական բարեփոխումների և շուկայական հարաբերություններին անցնելու համադրույթ գոյություն ունի: Գամբարովի կարծիքով, այդ անցումը պետք է կատարվի զգուշորեն, աստիճանաբար, բնակչության ընկերային պաշտպանվածության երաշխավորմամբ:

Նշենք նաև, որ Մոսկվայում Ադրբեջանական մշտական ներկայացուցչության մամլո կցորդ Ֆ. Հաջիևը Ա.Մ.-ի թղթակցին հայտնել է, թե Ադրբեջանը ԱՊՀ երկրների ղեկավարների Մինսկի հանդիպմանը կմասնակցի դիտորդի կարգավիճակով:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives