March 28, 2024

Կրասնոսելսկը՝ հարձակման թիրախ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն, երեկ առավոտյան Գեդաբեկի շրջանի Մութադարա գյուղից ադրբեջանական ռազմական կազմավորումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Կրասնոսելսկի շրջանի ուղղությամբ։ «Գրադ» կայանքից եւ հրանոթներից գնղակոծվել են Կրասնոսելսկի Վերին եւ Ներքին ճամբարակ գյուղերը, ինչպես նաեւ Վահագն գյուղի սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Կրասնոսելսկի շրջխորհրդից Ա.Մ.–ին հաղորդեցին, որ ադրբեջանական կողմը փորձել է ռազմական տեխնիկայի եւ հետեւակի 500 զինվորների համատեղ գործողություններով ճեղքել հայկական պաշտպանությունը, սակայն հանդիպելով ուժեղ դիմադրության, անցել է դիրքային մարտերի։ Մեր կողմից զոհեր չկան։ Նախնական տվյալներով կա 6 վիրավոր։ Թշնամին կրել է մեծ կորուստներ։ Խփվել է ադրբեջանական երկու տանկ։

Ժամը 18-ի դրությամբ, գրոհն ամբողջովին ետ է մղվել: Կապանի շրջխորհրդից տեղեկացնում են, որ երեկ առավոտվանից ուժեղ հրետակոծման են ենթարկվում Ղազանչիի պաշտպանական դիրքերը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives