June 17, 2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768)

1993թ. օգոստոսի 18-ին առավոտյան ժամը 7:06-ին ադրբեջանական զինված ուժերի պատկանող ՍՈւ-25 տիպի երեք ինքնաթիռ, ցածր բարձրության վրա թռչելով, ներխուժել են Հայաստանի Հանրապետության օդային տարածք և 10 ֆուգասային ու գնդիկավոր ռումբ են նետել Կապան քաղաքի կենտրոնական հատվածում: Զոհվել է 7 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 34 մարդ, որից 5-ը՝ ծանր: Կան զգալի ավերածություններ:

Հայաստանի քաղաքների ու բնակավայրերի չդադարող օդային ռմբակոծություններն ու սահմանային սադրանքները հերթական ապացույցն են Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, իշխանության վերին ոլորտներում չդադարող պայքարի, որի հետևանքով այդ պետության քաղաքական որոշ շրջանակներ չեն հրաժարվում Հայաստանը լայնածավալ զինված հակամարտության մեջ ներքաշելու և այդպիսով Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված քաղաքական ճգնաժամը էլ ավելի խորացնելու իրենց մտադրությունից:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող այս քաղաքականությունը նպատակ ունի վիժեցնելու ԵԱՀԽ-ի Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում ընթացող խաղաղարար բանակցությունները և Հայաստանին ներգրավելու պատերազմի մեջ:

Կրկին անգամ հավաստելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին իրենց հավատարմությունը՝ Հայաստանի իշխանությունները հայտնում են, որ նման գործողությունների հետևանքների համար պատասխանատու է Ադրբեջանի կառավարությունը:

Ադրբեջանական Հանրապետության կողմից ռազմական գործողությունների սաստկացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը արտահերթ նիստ հրավիրելու պահանջով այսօր կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դատապարտելու համար Ադրբեջանի գործողությունները:

Օգոստոսի 18, 1993թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives