March 28, 2024

Իթթիհատ կուսակցության համաժողովը

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 12 փետրվարի, 1920թ. թիվ 32

Բաքվում հունվարի 24-28 տեղի է ունեցել «Իթթիհատ» կուսակցության համաժողով, որին մասնակցել են 1500 հոգի։ Չորս օր տևող համաժողովը քննելով քննության ենթարկվող բոլոր հարցերը, փակվել է հունվարի 28-ին, ցերեկվա ժամը 3-ին։ Համաժողովը դուրս է բերել շատ բանաձևեր, վերաքննել է հողային և բանվորական հարցեր, լուծելով հօգուտ աշխատավոր զանգվածների (հողը ձրիապես հանձնել ժողովրդին և ընդունել հավաքական պայմանագիրը և ուրիշ օրենքներ, որոնք բարելավում են բանվորների կենցաղը և ազատում են նրանց կապիտալի ամեն տեսակ կեղեքումներից)։ Համաժողովը իր աշխատանքները վերջացրեց նոր կենտրոնական կոմիտեի ընտրությամբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives