March 8, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • «Ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները»

«Ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները»

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

Իրավապահ մարմինների հանրապետական խորհրդակցությունում ՀՀ նախագահի ելույթի կապակցությամբ

Հանցագործությունների աճը նախագահը փորձում է կապել հին համակարգերի ու մեխանիզմների վերացման եւ նորերի չձեւավորման, իրավական դաշտի բացակայության հետ՝ մերժելով այն անհերքելի իրո­ղությունը, որ դրանք ուղղակիորեն պայմանավորված են ստեղծված անիշխանաթյամբ. իրենց իսկ թողտ­վությամբ հանցավոր եւ մաֆիոզ խմբավորումների աշխուժացմամբ, ար­դարադատության եւ մյուս իրավա­պահ մարմինների կողմից հանցա­գործությունների դեմ թույլ, անվճռական ու անարդյունավետ պայքարով։

Հանցագործությունների աննա­խադեպ աճը ներկայացնելով որպես սոսկ անցման շրջանի օրինաչափ հետեւանք՝ նախագահը փաստորեն դիմում է կեղծիքի՝ նպատակ ունե­նալով իրենց՝ իշխանության եկած «անփորձ ուժերի» վրայից հանել պատասխանատվության ծանրությու­նը։ Պնդումը, թե ներկա քրեածին իրավիճակը թխում է հին ու նոր օրենքների հակասությունից, ինչից էլ օգտվում են հանցագործները, թույլ դատավորը, դատախազը՝ բնավ համոզիչ չէ, քանզի առանձին փոփո­խություններով հանդերձ՝ մեր հանրապետությունում այսօր էլ շարունակում են գործել նախկին օրենքնե­րը։ Ի՞նչն է խանգարում դրանք ան­շեղորեն կիրառելուն։

Հանցագործությունների աճը, այսպիսով պայմանավորված է նախ եւ առաջ հենց իրավապահ մարմին­ների վատ աշխատանքով, դրանց եւ հանցավոր աշխարհի սերտաճմամբ, անպատժելիաթյամբ, նաեւ սխալ կադրային քաղաքականությամբ ու հովանավորչությամբ։ Ի՞նչ հանցագործությունների դեմ պայքարի մասին կարելի է խոսել, երբ հանցագործ խմբերը իրավապահ մարմինների իսկ հովանավորությամբ զինված հեղաշրջում են իրականացնում ու մնում անպատիժ: Ի՞նչ պայքարի մասին կարելի է խոսել, երբ ինքը՝ ՆԳ նախարարն է կազմակերպում առանձնապես խոշոր չափերի՝ միլիոնների, գուցեեւ միլիարդների հասնող դրամահավաքչություն։ Ի՞նչ կապ ու­նեն անցման շրջանը կամ օրենքների միջեւ հակասությունները, երբ հան­ցագործները հովանավորվում են իշ­խանությունների կողմից։ Վերցնենք թեկուզ տխրահռչակ «նարնջի հյու­թի» գործը, երբ ՀՀ դատախազությու­նը կարծես հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի հանցագործ պատգա­մավորը պատասխանատվության են­թարկվի, սակայն նրան վերցրեցին հովանավորության տակ։ Կամ Աշ­տարակի, Արմավիրի գործերը, որոնք նույնպես կփակվեն վերեւների հովա­նավորության «շնորհիվ»։ Օրինակները կարելի է շարունակել անվերջ։

Խիստ խոցելի են նաեւ նախա­գահի հավաստիացումները, թե իբր քաղաքական ուժերը, մամուլը փոր­ձում են ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա։ Եթե ընդա­մենը մի երկու ամիս առաջ նախա­գահը «սուր քննադատության» են­թարկեց դատարաններին եւ մյուս իրավապահ մար­միններին (բացի ՆԳ համակարգից) ապա այս անգամ խիստ զգուշավոր դիրք գրավեց՝ փորձելով նրբորեն խուսանավելով հենարան գտնել եւ հարվածի ուղղությունը շեղել ընդդի­մության, քաղաքական ուժերի ու մա­մուլի վրա։ Նա փորձում է ամեն ինչ բարդել վերջիններիս վրա, նշելով, թե իբր իրավապահ մարմինները եւ իշխանությունները համատարած քն­նադատվում են անօրինականությունների, հանցագործությունների դեմ չպայքարելու համար, բայց հենց որ որեւէ հավակնոտ մի անձ հայտնվում է իրավապահ մարմինների տեսա­դաշտում՝ վերցվում է քաղաքական ուժերի պաշտպանության տակ։ Որ­պես օրինակ բերում է օդակայանի ղեկավարությանը, էկոնոմիկայի նա­խարարի տեղակալին՝ չնշելով թե ո՞ւմ կողմից են նրանք հովանավոր­վում։ Վաղուց արդեն անորոշությու­նը նրա բնավորությունն է դարձել։ Մյուս կողմից, եթե իրավապահ մար­մինների պաշտոնատար անձը լինի մաքուր, անաչառ, ղեկավարվի բա­ցառապես օրենքով, ապա ոչ մի միջամտությունից էլ նա երկյուղ ունե­նալ չի կարող։ Օդակայանում, երկաթուղում եւ ավտոճանապարհներին կատարվող անօրինականություններ է նշում եւ օրինակ բերում, որ Տաշիրից մինչեւ Երեւան բենզին տեղափոխելու հա­մար 16-17 տեղ մարդկանցից հարկ են հավաքում։ Իսկ ինչո՞ւ չի նշում, թե ովքեր են այդ հարկահավաքները։ Ինչ է, մամուլը եւ քաղաքական կազ­մակերպություններն են։ Ինչո՞ւ նա չի համարձակվում ասել, որ դրանք հարկային տեսչության, մաքսային վարչության, ՆԳՆ համակարգերի իր իսկ երաշխավորած մարդիկ են եւ դրանց հետ սերտաճած հանցավոր խմբավորումները։

Նախագահը գյուտ է արել՝ «ժո­ղովուրդը չի հանդուրժում անօրինա­կանությունները», եւ դա հրամցնում է որպես փայլուն մտքի մի նոր թռիչք… Երեւի նորաթյո՞ւն է իր հա­մար։ Այո՛, ժողովուրդը չի հանդուր­ժում անօրինականությունները՝ հենց կառավարող կուսակցության եւ իրավապահ մարմինների անգործության հետեւանք, որ սպառնալից չափերի են հասել։

Միայն համաձայն չեմ նախա­գահի այն մտքի հետ, որ ժողովուրդը չի հանդուրժում ակնհայտ թալանը, շատ լավ էլ հանդուրժում է, որ այլեւս թալանելու բան չմնաց… Ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդը ներկա իշխանություններից այլեւս սպասելիքներ չունի։

Ինձ թվում է, որ եթե ներկայիս իշխանությունները եւս մեկ կամ եր­կու տարի շարունակեն գոյատեւել, ապա հնարավոր է ժողովուրդը լրիվ կործանման հասնի։ Դրա նախան­շանները արդեն հստակ են։ Մեռնում են ցրտից ու սովամահությունից, զանգվածաբար հեռանում են մայր հայրենիքից։ Ի՞նչ է, սա կործանում չէ՞։ Պետք է ազգը միանգամից կոր­ծանվի, որ տեսանելի լինի՞։ Եվ այս ամենն արեց մի անհատ, մի քաղա­քական կուսակցության։ Սա արդեն անհերքելի իրողություն է։

Այո, ինչպես նախագահն է նշում, կարող են լինել շփոթություն­ներ, ինչ-որ պահ ժողովուրդը կարող է սխալվել, բայց ի վիճակի կլինի շտկել ցանկացած սխալ։ Ինչեւէ, այդ սխալը ժողովուրդը թույլ է տվել՝ ար­կածախնդիրներին բարձրացնելով իշ­խանության գլուխ. ինքն էլ կուղղի իր սխալը՝ նրանց հեռացնելով:

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ իրավաբան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives