March 7, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Գորիսի քաղաքագլուխը շարունակում է աշխատել, իսկ հանցագործները դեռ ազատության մեջ են

Գորիսի քաղաքագլուխը շարունակում է աշխատել, իսկ հանցագործները դեռ ազատության մեջ են

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

Մարտի 1-ին ժամը 15-00–ից մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել Գորիսի քաղխորհրդի շենքում։ Սպասվում էր կառավարական հանձնախմբի այցը։ Շատերն այստեղ էին հավաքվել Գորիսի քաղաքային իշխանությունների դեմ փետրվարի 25-ին կատարված զինված հեղաշրջման վերաբերյալ կառավարության անդամների զնահատականները լսելու, նրանց դիրքորոշումն իմանալու ակնկալիքով։ Հանձնաժողովի անդամները նախապես պայմանավորված ժամին այդպես էլ չներկայացան, եւ ժողովուրդը հերթական անգամ վրդովմունքով հեռացավ քաղխորհրդի շենքից։

Ժամը 16.00-ի սահմաններում կայացավ հանդիպում քաղխորհրդի նախագահ Սամվել Հարությունյանի, տեղակալներ Հ. Դինգչյանի, Վ. Վարդազարյանի եւ ՀՀ վարչապետի փետրվարի 27-ի թիվ 68 կարգադրությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամների միջեւ։ Այնուհետեւ հանդիպմանը մասնակցեցին նաեւ քաղխորհրդի պատգամավորներ, գործադիր կոմիտեի անդամներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Ա. Հարությունյանը գործկոմի անունից խիստ գնահատական տվեց փետրվարի 25-ի զինված հեղաշրջմանը եւ դրանից հետո ՀՀ իշխանությունների պահվածքին՝ նշելով, որ հանրապետության գերագույն մարմինների կողմից դեպքին առնչվող մանրամասների կոծկման միտումը ուղեկցվում է հանրապետության մի շարք շրջանների ու քաղաքների ղեկավարության ու խորհուրդների կողմից կատարվածին արժանի գնահատական չտալու իրողությամբ։ Հանձնաժողովի նախագահ Կ. Մարությանը համառոտ ներկայացրեց այցի նպատակը՝ նշելով, որ հանձնաժողովը ստեղծվել է առանձին մասնագիտությունների գծով եւ պետք է ծանոթանա քաղաքացիական ծառայությունների մինչ այժմ կատարած աշխատանքին, «Գորիսում անցկացնի խորը ուսումնասիրություն»։ Հանձնաժողովի անդամներին առաջարկվեց տալ հարցեր։

Հարցերից մեկին պատասխանելիս հանձնաժողովի անդամ, տարածաշրջանի զինված ուժերի հրամանատար գեներալ Ա. Հարությանյանը, որն, ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշանակված է հեղաշրջման մասնակիցների նկատմամբ տարվող զինվորական հետաքննության պատասխանատու, նշեց, որ Ս. Խաչատրյանի (Լիսկա) անունով գրանցված անձնական զենքը դեռեւս գտնվում է նրա մոտ։ Այս հայտարարությունը նոր կրքեր բորբոքեց։ Հանձնաժողովի մասնակիցները նշեցին, որ իրենց այցի նպատակը հեղաշրջման մանրամասներին անդրադառնալը չէ, այլ Գորիսի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթ կազմելը, դեպքի պատճառահետեւանքային կապերը ուսումնասիրելը։ Ս. Հարությունյանը այդ քայլը բնութագրեց որպես ՀՀ իշխանությունների կողմից հավասարակշռություն ստեղծելու պատրանք։ Նա խիստ մեղադրանք ներկայացրեց նաեւ տարածաշրջանի զինված հրամանատարությանը, Գորիսի ՆԳ մարմիններին եւ դատախազության ղեկավարներին՝ նշելով, որ նման հանցավոր անտարբերությունը խիստ վտանզավոր է։ Պատրաստակամություն հայտնելով աջակցել կառավարական հանձնաժողովի աշխատանքներին եւ պատասխան տալ օրինախախտումների համար, եթե այդպիսիք հայտնաբերվեն, քաղխորհրդի նախագահը միաժամանակ առաջարկեց թույլատրել հանձնաժողովին սկսել իր աշխատանքը միայն այն ժամանակ, երբ կտրվեն զինված հեղաշրջման մասնակիցների նկատմամբ վարվող հետաքննության անաչառության երաշխիքներ։ Նա ավելացրեց, որ առայժմ ոչ միայն չկա նման երաշխիք, այլեւ գեներալի կողմից Ս. Խաչատրյանին չզինաթափելու խոստովանությունից հետո ցանկացած պահի կարող է նույնը կրկնվել՝ արյունալի հետեւանքներով։

Հանդիպումից անմիջապես հետո կայացավ Գորիսի քաղխորհրդի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ։ Այստեղ արձանագրվեց, որ անկայուն վիճակի պատճառը քաղաքում հանցագործ անցյալ ունեցող եւ ներկայումս հանրապետության ղեկավարության կողմից հովանավորվող որոշ անձանց անպատժելի գործունեությունն է։ Նշվեց նաեւ, որ փետրվարի 25-ը հանրապետության հհշական իշխանությունների կողմից քաղխորհրդի դաշնակցական նախագահի դեմ սանձազերծած քաղաքական արշավի գագաթնակետն էր։ Բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ Ս. Հարությունյանը գտնվում է իր կոչման բարձրության վրա, արել եւ անում է ամեն ինչ՝ հանուն անկախ պետականության հիմքերի ամրապնդման։ Միաժամանակ արձանագրվեց, Ս. Հարությունյանը, լինելով երդվյալ դաշնակցական, իր գործունեության մեջ երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական մոտեցումներով։ Գործկոմի նիստում երրորդ անդամ միաձայն վստահության քվե տրվեց քաղխորհրդի նախագահին։ Նիստում որոշվեց Սամվել Հարությունյանին որոշ ժամանակով տալ արտակարգ պայմաններում հատուկ վճիռներ կայացնելու լիազորություններ եւ աջակցել Գորիս ժամանած կառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Ավելացնենք, որ դեպքից արդեն վեց օր է անցել, իսկ հանցագործություն կատարողները շարունակում են ազատ պտտվել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives