March 29, 2024

Ամանորը՝ տոնածառի շուրջ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 22 դեկտեմբերի, 247 (336)

Հայաստանի կառավարությունը «Հայանտառ» տնտեսական միավորմանը թույլատրել է Նոր տարվա նախօրյակին բնակչությանը վաճառել տոնածառեր։ Հատումը կատարվելու է 1992 թ. երիտասարդ սոճու տնկարկներից՝ խնամքի եւ սանիտարական հատումների հաշվին։ Կառավարության կարգադրության կատարման հսկողությանը վստահված է ՀՀ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։

Տոնածառերի վաճառքը կսկսվի առաջիկա օրերին։ Տոնածառի մեկ մետրի համար սահմանվել է 250 ռուբլի առավելագույն գին։ Համեմատության համար նշենք, որ նույն 250 ոուբլին Սոսկվայում սահմանված է որպես տոնածառի 1 մետրի նվազագույն գին։ Նախատեսվում է տոնածառերի զանգվածային վաճառք Երեւանում, Հրազդանում, Սեւանում, Վանաձորում, որոնց մոտակայքում կան երիտասարդ սոճու տնկարկներ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives