«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)
Հրթիռակոծվել է Տավուշը
ՀՀ պաշտպանության լրատվական կենտրոնի պետ Ա.Դուլյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ օրվա ընթացքում Արցախի պատերազմական գոտում էական փոփոխություններ չեն եղել։ Միայն Վաղուհաս եւ Կուսապատ գյուղերի շրջակայքում հակամարտող կողմերը մղել են դիրքային մարտեր։ Տուժածներ չկան։ Լեռնային Ղարարաղի ինքնապաշտպանական բանակի մարտիկները վստահությամբ վերահսկում են ազատագրված տարածքները։ ԼՂՀ մյուս թեժ կետերից լուրեր չեն եղել։
Երեկ ադրբեջանցիները ժամը 18-ից սկսած հաուբիցներից, տանկերից, «Գրադ» կայանքներից եւ այլ զինատեսակներից հրետակոծության են ենթարկել Տավուշի շրջանի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար զյուղերն ու Բերդ շրջկենտրոնը։ Նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Վերոհիշյալ բնակավայրերում կան ավերածություններ։
Միայն Տավուշի ինքնապաշտպանական ուժերի պատասխան գործողություններից հետո, ժամը 23-ին, լռել է թշնամու կրակակետը։