March 29, 2024

Խորհրդարանը կաշխատի հին օրենքներով

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)

Երկօրյա բոյկոտից հետո ընդդիմությունը վերջապես հասավ այն բանին, որ խորհրդարանը կրկին անդրադառնա Գերագույն խորհրդի բարեփոխությունների հարցի քննարկմանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 խմբակցություններ՝ ՀՌԱԿ, ՀՅԴ, ԱԺՄ եւ ԱԺԴԿ, չէին մասնակցում խորհրդակցություններին, պահանջելով ապահովել պատգամավորների երկու երրորդի ներկայությունը)։

146 պատգամավորներ, որոնց մի մասը հետեւողականորեն խոչընդոտում էր հարցը եռօրյա նիստի օրակարգ մտցնելուն, երեկ քվեարկեց քննարկումները վերսկսելու օգտին։ Բարեփոխությունների հանձնաժողովի կազմած նոր նախագծի ներկայացումից հետո պարզվեց, որ մի շարք փոփոխություններից բացի ավելացել է մի տարբերակ, որը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում եռօրյա ժամկետում առարկել Գերագույն Խորհրդի որոշումները։ Նման առաջարկը, որն իրականում նոր լիազորություններով է օժտում ՀՀ նախագահին, առաջացրեց պատգամավորների մի մասի դժգոհությունր։ ՀՅԴ եւ ԱԺՄ պատգամավորական խմբակցությունները, նշելով, որ նման մոտեցումն իրականում չարդարացված նոր զիջում է գործադիր իշխանությանը, կոչ արեցին քվեարկել նախագծում ավելացված տարբերակի դեմ: Այլ կարծիք ուներ ՀՌԱԿ պատգամավորական խմբակցությունը, որը հայտարարեց, թե «նման նախագիծը, թեկուզ անընդունելի կետերով, պետք է ընդունվի եւ խորհրդարանին աշխատելու հնարավորություն տա»։ Այն, ինչպես նշեց խմբակցության նախագահ Վ. Խաչատրյանը, նաեւ կբացահայտի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ գոյություն ունեցող ստվերային պայքարը եւ դրանով ժողովրդին դատելու հնարավորություն կտա։

Ներկայացված նախագիծը նույն գնահատականը ստացավ նաեւ ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանի կողմից, որը կոչ արեց ընդունել այն։

Երկարատեւ բանավեճերից հետո բարեփոխությունների հանձնաժողովի ներկայացրած նախագիծը՝ տարբերակով եւ առանց տարբերակի, դրվեց քվեարկության, որոնցից առաջինը 131 ձայնով ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Այնուհետեւ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը «հաշվի առնելով հարցի կարեւորությունը», անմիջապես կազմակերպեց նախագծի երկրորդ ընթերցումը, որը, սակայն, ոչ մի վերջնական եզրակացության չբերեց խորհրդարանին։ ««ՀՀ ԳԽ մասին» եւ «ՀՀ նախագահի մասին» օրենքներում՝ փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքը, չհավաքելով անհրաժեշտ քանակությամբ ձայներ, չընդունվեց։ ՀՀ Գերագույն խորհուրդը կշարունակի աշխատել հին օրենքներով:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives