March 29, 2024

Tag Archives: 1992

Մենք կապ չունենք

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Հայտարարում են արմավիրցի հհշականները ՀՀ նախագահը, խորհրդարանում անդրադառնալով Արմավիրի շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ Մ. Մխիթարյանի ահաբեկչության փաստին (նրան սպառնացել էին պաշտոնը չթողնելու դեպքում սպանել երեխաներին եւ կրակել էին տան վրա), կոչ արեց չընկրկել ահաբեկիչների առջեւ եւ խոստացավ ոստիկանության ուժերով ապահովել նրա անվտանգությունը։ Եվ ահա, ուրբաթ առավոտյան մոտ երեք տասնյակ արմավիրցի […]

ԱԺՄ-ն գնահատական է տալիս ՀՀ նախագահի ամենամյա հաղորդմանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Երեկ ԱԺՄ-ն հրավիրել էր մամլո ասուլիս, որի նպատակը, ինչպես տեղեկացրեց Շ. Քոչարյանը, ԳԽ վերջին եռօրյա նիստերի ընթացքում ԱԺՄ պատգամավորական խմբակցության կողմից ներկայացված, սակայն օրակարգ չմտած հարցերին եւ ՀՀ նախագահի հաղորդմանն անդրադառնալն ու գնահատական տալն էր։ ՌԴ ժողպատգամավորների համագումարին ուղղված ՀՀ ԳԽ հայտարարության նախագիծը գնահատելով որպես ՀՀ իշխանություններին Ելցինին ուղղված […]

Ստորագրվել է հյուպատոսական կոնվենցիա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Դաշնակցային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել է Հյուպատոսական կոնվենցիա։ Ռուսաստանյան կողմից կոնվենցիան ստորագրել է ՌԴ արտաքին գործոց նախարար Ա. Կոզիրեւը, հայկական կողմից՝ աշխատանքային այցով այստեղ գտնվող ՀՀ արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Ա. Կիրակոսյանը։ Ա.Կոզիրեւը եւ Ա. Կիրակոսյանը հանգամանալի զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են […]

ԼՂՀ-ն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳ նախարարության մամլո կենտրոնում կայացել է ՌԴ ԱԳ տեղեկատվության եւ մամուլի գերատեսչության տնօրեն Ս. Յաստրժեմբսկու հերթական բրիֆինգը։ Ա.Մ.–ի խնդրանքով անդրադառնալով Բաքվում ՌԴ դեսպան Վ. Շոնիայի վերջերս արած հայտարարությանը, թե «այսպես կոչված ԼՂՀ-ն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից»,– նա պարզաբանել է. «Ես մեծ տարաձայնություններ չեմ տեսնում Շոնիայի ասածի […]

Հայաստանը Ղազախստանից ռուբլով հացահատիկ գնելու հնարավորություն ունի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 21-ին Մոսկվայում, ԱՊՀ միացյալ զինված ուժերի շտաբում, մարշալ Ե. Շապոշնիկովը հանդիպում է ունեցել Ռուսաստանում ԱՊՀ երկրների (նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի) դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ։ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ֆ. Մամիկոնյանը Ա.Մ.-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հանդիպման արդյունքներին, նշել է, որ մասնակիցների մեծ մասը […]

ՆԱՏՕ-ի խորհրդի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Ինչպես արդեն հայտնել ենք, ՆԱՏՕ-ի խորհրդի դեկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայացած նստաշրջանում մերժվել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը։ Ահա մի հատված նստաշրջանի՝ Ղարաբաղին վերաբերող որոշումից. «Կետ 14. Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը շարունակվող հակամարտությամբ։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում հրադադար հաստատել։ Մենք ամբողջությամբ պաշտպանում […]

Կրասնոսելսկը՝ հարձակման թիրախ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն, երեկ առավոտյան Գեդաբեկի շրջանի Մութադարա գյուղից ադրբեջանական ռազմական կազմավորումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Կրասնոսելսկի շրջանի ուղղությամբ։ «Գրադ» կայանքից եւ հրանոթներից գնղակոծվել են Կրասնոսելսկի Վերին եւ Ներքին ճամբարակ գյուղերը, ինչպես նաեւ Վահագն գյուղի սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Կրասնոսելսկի շրջխորհրդից Ա.Մ.–ին հաղորդեցին, որ ադրբեջանական […]

Մինչեւ եղանակը չվատանա, երևանցիները գազ չեն ստանա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) «Երեւանի բնակչությանը տրամադրվող գազի ժամանակավոր անջատումը կապված է եղանակի վատացման պատճառով գազը Գյումրիին տրամադրելու հետ»,– Ա.Մ.-ին հայտնեցին ՀՀ էներգետիկայի եւ վառելիքի նախարարության լրատվական ծառայությունից։ Նախկինում Գյումրիին գազը մատակարարվում էր հովհարային անջատումներով, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում եղանակի կարուկ վատացման հետեւանքով բնակչության համար ստեղծվել էր ծայրագույն վատթար վիճակ։ Դրությունը […]

Էջմիածինն էլ ալեկոծվեց

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Մի քանի օր առաջ Էջմիածնի շրջանում ծնունդ առած տարերային հուզումներն իրենց գագաթնակետին են հասել եւ կազմակերպված բնույթ ստացել դեկտեմբերի 21-ին եւ 22-ին: Ինչպես Ա.Մ. –ին հայտնեցին Էջմիածնի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեից, ժողովրդի դժգոհության պատճառ են դարձել շրջանում գազի, հացի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերական խախտումները։ Դեկտեմբերի 22 –ին բնակչության ներկայացուցիչներին […]

Թեհրանում կբացվի Հայաստանի դեսպանատունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 22 դեկտեմբերի, 247 (336) Երեկ ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակություն է մեկնել Թեհրան՝ Հայաստանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։ Ինչպես Ա.Մ.–ին հայտնեցին ԳԽ մամլո կենտրոնից, պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի եւ տնտեսական ինքնակառավարման ու տնտեսական զարգացման հարցերի հանձնաժողովների անդամներ Շ. Պետրոսյանը եւ Ս. Մուրադյանը:
Page 4 of 78« First...«23456 » 102030...Last »

Categories

Archives