March 29, 2024

Tag Archives: 1992

Վրաստանն ապօրինաբար օգտագործում է Հայաստանի բաժին գազը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Կրկին նվազել են Վրաստանով Հայաստան մուտք գործող բնական գազի ծավալները։ Նախորդ օրվա 5,8 մլն խոր. մետրի փոխարեն հանվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունն ստացել է ընդամենը 5,1 մլն խոր. մ գազ։ Եւ դա այն դեպքում, երբ Ուզբեկստանը վերաբացել է Թուրքմենստանից Ռուսաստանով Անդրկովկաս եկող գազատարը, իսկ Հայաստանի հասցեով Ստավրոպոլում կուտակված մազութի փոխարեն […]

Հարձակում Իջևանի, Տավուշի և Կրասնոսելսկի շրջանների ուղղությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., հունվարի 8, 2 (344) ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Ա.Մ.–ին հայտնեցին, որ հանվարի 6-ի երեկոյան եւ 7-ի գիշերը ադրբեջանական ռազմական կազմավորումները հրասայլերի, զրահամեքենաների եւ այլ ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ հարձակում են ձեռնարկել Իջեւանի, Տավուշի եւ Կրասնոսելսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Հրետակոծման հետեւանքով Տավուշի շրջանում ավերվել է մի քանի բնակելի տուն։ Կորուստներ չկան։ Հայկական ինքնապաշտպանական […]

Կարծում էիք՝ չէի՞ն տա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) «Հունվարի 7-ից սկսվում է բնակչությանը պակաս տրված հացի փոխհատուցումը ալյուրով»,– երեկ Ա.Մ.–ին հայտնեց ՀՀ պարենի եւ հացամթերումների նախարարության հացաթխման վարչության պետ Գ. Սեինյանը։ Փոխհատուցումը պետք է սկսվեր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին։ Ուշացումը պայմանավորված է հանրապետությունում ստեղծված լուրջ դժվարություններով։ Հիշեցնենք, որ քաղաքաբնակներին յուրաքանչյուր օրվա համար հատկացվելու է 70, […]

Տավուշը կանգնած է սահմանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) «Երկիրը» պարբերաբար տեղեկություններ է հրապարակում հանրապետության սահմանամերձ շրջաններում իրավիճակի մասին, եւ մեր ընթերցողին հայտնի է, թե զանգվածային հարձակման ինչ փորձեր ձեռնարկեցին ադրբեջանցիները տարեվերջին։ Տավուշի շրջանում ստեղծված կացության մասին են պատմում շրջանի ջրային տնտեսության պետ Արթուր Երկանյանը եւ մարզադպրոցի տնօրեն Վարդգես Աթոյանը: – Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 4-ին ադրբեջանական գինված […]

Բանակցություններ Լեռնային Ղարաբաղի թիկունքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) «Սնարք» գործակալության վստահելի աղբյուրներից ստացած տվյալների համաձայն, Մոսկվայում, փակ դռների հետեւում, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ։ Սա վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ հանդիպումն է։ Առաջինը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին, Ժնեւում։ ԼՂՀ ներկայացուցիչները բանակցություններին չեն հրավիրվել։ Դիտորդների կարծիքով, […]

Ղարաբաղի հարցը կլուծվի մարտի դաշտում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Բաքվի անդրադարձները Ելցին-Բուշի հայտարարությանը Հունվարի 4-ին Բաքվում կայացած մամլո ասալիսում սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետքարտուղար Փ. Հուսեյնովը։ «Ղարաբաղի հարցը լուծվելու է ոչ թե Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ, ամենայն հավանականությամբ, մարտի դաշտում»,– ասել է նա։ Հայտնի է, որ Ադրբեջանի պետական կառույցում չկա փոխնախագահի պաշտոն։ Այսպիսով, պետքարտուղարը երկրորդ մարդն […]

Միտերանը ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344) Ի պատասխան Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու՝ դեկտեմբերի 7-ին աշխարհի երկրների ղեկավարներին ուղղված ՀՀ նախագահ Լ. Տեր– Պետրոսյանի կոչին, հունվարի 6– ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը ուղերձ է հղել ՀՀ նախագահին։ Հավաստելով ծանր տնտեսական վիճակում հայտնված Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, Ֆրանսուա Միտերանն ասում է, որ իր կարծիքով Հայաստանի […]

Ես մի զարկն եմ քո կռվի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հայրենիքի համար զոհվածների թիվն ավելացավ եւս մեկով: Զոհվեց Տավուշի շրջանում տեղի ունեցած բոլոր կռիվներին մասնակցած Սամվելը։ Զոհվեց՝ չբոլորած 33 տարին։ Հունվարի 9-ին նրա 33 ամյակն էր բոլորելու… Ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Զինվորական ծառայությունից հետո մի քանի տարի բանվոր է աշխատել Բյուրեղավանում: Բայց հայրենի Տավուշը կանչում էր։ 1986թ. […]

Ղարաբաղի հարցը համապատասխանում է միջազգային նորմերին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175) ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը մտահոգություն է հայտնել, որ Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների սահմաններում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղիների որոնումը ընթանում է միայն խորհրդաժողովի անդամ երկրների քաղաքական շահերի հունով: Ընդ որում, ամբողջովին անտեսվում են ընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության երեկ հրապարակված հաղորդագրության մեջ, […]
Page 78 of 78« First...506070«7475767778

Categories

Archives