March 29, 2024

Tag Archives: Երկիր

Պղնձամոլիբդենայինը նորից դադարեցրեց աշխատանքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Էներգետիկ ճգնաժամը նորից իր բացասական ազդեցությունն է թողնում հանրապետության արդյունաբերության վրա։ Այսօրվանից էլեկտրաէներգիայի մատակարարման նվազեցման պատճառով, աշխատանքները դադարեցրել է Մեղրու պղնձամոլիբդենային կոմբինատը։

Արցախը դեմ է «Արցախ»-ի փակմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) «Արցախ» ստուդիայի փակումը նոր կրքեր բորբոքեց։ Այն հայկական հեռուստատեսության միակ ծրագիրն էր, որ կարողանում էր Արցախից ամբողջական լրատվություն ապահովել: Եվ, բնականաբար, փակման լուրը տարակուսանք ու անհանգստություն առաջ բերեց նաեւ ԼՂՀ-ում… ՀՀ նախագահի պետական խորհրդական պրն Աշոտ Մանուչարյանին Պարոն խորհրդական, ԼՂՀ-ի համար այս ճակատագրական օրերին երիցս կարեւորվում է լրատվության հարցը։ […]

Անկախության եւս մեկ խորհրդանիշ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Մայիսի 29-ին Երեւանում տեղի է ունեցել հայկական առաջին նամականիշի ներկայացման արարողությունը։ Նրա վրա պատկերված է Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը եւ եռագույն հորինվածք (կոմպոզիցիա)։ Հայաստանի կապի նախարարությունում «Ինտերֆաքսին» հաղորդել են, որ Լոնդոնում տպագրված այդ նամականիշները վաճառքի կհանվեն հունիսի 1-ից։ Մինչեւ հունիսի վերջը ծրագրվում է Լոնդոնից ստանալ 1 մլն հայկական այլ […]

Վթարված ուղղաթիռ չի հայտնաբերվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Հանրապետական ռադիոյով եւ հեռուստատեսությամբ մայիսի 30-ին հաղորդված տեղեկությունը՝ Եղեգնաձորի Արենի գյուղի մոտ իբր գտնված վթարված ուղղաթիռի մասին, ամենայն հավանականությամբ իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես տեղեկացրեցին Եղեգնաձորից, մայիսի 30-ին եւ 31-ի առավոտյան որոնումները ոչ մի արդյունք չեն տվել։

Հայաստանի սահմաններին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Շարունակվում է Երասխավան, Սեւակավան, Արմաշ գյուղերի գնդակոծությունը Նախիջեւանի Սադարակ բնակավայրի կողմից։ Ադրբեջանցիները կրակում են տարբեր տրամաչափի հրազենից՝ ամեն կերպ խանգարելով հողագործական աշխատանքները։ Մայիսի 30-ի վաղ առավոտյան վերսկսվեց Երասխավան գյուղի ուժեղ հրետակոծությունը։ Գյուղի վրա ընկած 5 արկերը մեծ ավերածություններ չեն պատճառել, սակայն արկի բեկորներից իր տան շեմին զոհվել է բնակիչներից […]

Ք. Քոկսը նորից Ստեփանակերտում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Արդեն 8-րդ անգամ Ստեփանակերտ է ժամանել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Ք. Քոկսը: Նա նշել է, որ իր խնդիրն է համարում աշխարհի հանրությանը իրազեկ պահել, որ Ղարաբաղ-Հայաստան մարդասիրական միջանցքի բացումը ԼՂՀ-ի բնակչության կենսական պահանջները բավարարելու միակ հնարավորությունն էր։ Բարոնուհին այս անգամ Ստեփանակերտ է հասցրել 4 բեռնատար սննդամթերք, դեղորայք […]

Հանդիսավոր արարողություն՝ կամրջի բացման կապակցությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Ինչպես արդեն հադորդել ենք, մայիսի 28-ին բացվել է Թուրքիան Նախիջեւանին միացնող կամուրջը։ Բաքվի ռադիոն տեղեկացնում է, որ այդ առթիվ տեղի է ունեցել հանրահավաք, ուր կարդացվել է Թուրքիայի նախագահ Թ. Օզալի շնորհավորական հեռագիրը։ Ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Ի. Համբարովը։ Ողջունելով «թուրքական աշխարհի քաղաքական գործիչներին՝ Թուրքիայի վարչապետ […]

Քննարկվել են տեխնիկական ապահովման հարցեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Մայիսի 20-ին Թբիլիսիում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են ստեղծվող ազգային բանակների ապահովման գործում՝ անդրկովկասյան հանրապետությունների համագործակցության հարցերը։ Խորհրդակցությունը կազմակերպվել էր Անդրկովկասյան զինվորական տարածքի հրամանատարության նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Թ. Սիգուան եւ նրա առաջին տեղակալ Թ. Կիտովանին, Հայաստանի փոխվարչապետ Վ. Չիթեչյանը, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի […]

«Ես լիահույս եմ. ԼՂՀ անկախությունը կճանաչվի»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 մայիսի, 1992թ., 100 (189) Գորիս-Լաչին ճանապարհի բացումից անմիջապես հետո ՀՕԽ-ի կողմից Արցախ ուղարկված օգնությունը տեղափոխող շարասյան հետ Ստեփանակերտ մեկնեց նաեւ ՀՅԴ մամլո եւ տեղեկատու կենտրոնի թղթակից Նաիրի Բադալյանը, որը հարցազրույց ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հետ։ – Շնորհավորում եմ Ձեզ վերջին հաղթանակների, այլ խոսքով՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման […]

Հրթիռակոծվել են Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 մայիսի, 1992թ., 100 (189) Մայիսի լույս 27-ի գիշերը Ադրբեջանի տարածքում տեղակայված «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են Հայաստանի Տավուշի շրջանի Մովսես, Վերին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը։ Կան ավերածություններ եւ վիրավորներ։ Վիրավորվել է տասնամյա մի աղջնակ, որի վիճակը ծանր է։ Նախիջեւանի հետ Հայաստանի սահմաններում հարաբերական անդորր է, թեեւ զանգվածային լրատվության ադրբեջանական միջոցները շարունակում են ստահոդ լուրեր […]
Page 100 of 106« First...708090«9899100101102 » ...Last »

Categories

Archives