June 1, 2025

Category: Armenian media

Իրադրությունը Արցախում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հոկտեմբերի լույս  2-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում էին մարտական գործողությունները Մարտակերտի շրջանի փաստորեն ճակատային ամբողջ գծի երկայնքով: Հրետանուց և «Գրադ» կայանքից միաժամանակ գնդակոծվում էին Կիչան և Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղերը: Ինչպես հայտարարում է նորությունների ղարաբաղյան գործակալությունը, հոկտեմբերի 2-ի առավոտյան հակառակորդի բոլոր հարձակումները ետ […]

Բրիֆինգ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Արամ Աբրահամյանի բրիֆինգը: Նա լրագրողներին տեղեկացրեց ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցածը և սպասվելիք իրադարձությունների մասին, անդրադարձավ Սոչիի պայմանագրին, զինադադարի ընթացքին, բերեց դրա խախտման բազմաթիվ օրինակներ: Շոշափվեցին Ռուսաստանի վարչապետ Եգոր Գայդարի Հայաստան կատարած այցելության, ստորագրված […]

Հայաստանի Հանրապետության կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) 1992 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության բնակչությանը կտրոններով կենդանական յուղ վաճառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությամբ հանձնարարվել է առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը. Կազմակերպել կենդանական յուղի ներմուծումը հանրապետություն, վաճառքը սկսել հոկտեմբերի 15-ից՝ յուրաքանչյուր բնակչին 200 գրամ, իսկ սահմանամերձ շրջանների և աղետի գոտու բնակիչներին՝ 250 գրամի հաշվարկով: Ներքին […]

Փոխնախագահը Գերմանիայից կմեկնի Ավստրիա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, որը, ինչես արդեն հաղորդել ենք, մեկնել է Գերմանիա, կայցելի նաև Ավստրիա: Նախատեսվում է, որ ՀՀ փոխնախագահն արտասահմանյան ուղևորության ընթացքում կլինի Քյոլնում, Հեսենում, Վիեննայում, որտեղ մտադիր է զբաղվել Գերմանիայում և Ավստրիայում «Հայաստան» հիմնադրամի կառույցներ ստեղծելու հարցով: Գագիկ Հարությունյանը կծանոթանա նաև հայկական ազգային […]

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Գերագույն խորհրդի նախագահության հոկտեմբերի 2-ի հերթական նիստում, որը վարում էր խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, որոշակի լրացումներից հետո հավանություն տրվեց ՀՀ Գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանի հոկտեմբերի 5-7-ի նիստերի օրակարգի նախագծին: Նիստում «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Ռիչարդ Կաուզլարիչին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց ԱՄՆ-ը պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Կաուզլարիչին: Քննարկեցին տարածաշրջանի իրադրությանը վերաբերվող, ինչպես նաև երկուստեք հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ղոչաղներ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Ղոչիներ բառով Վահան Տերյանը դիմում էր այն հայերին, որոնք Թիֆլիսում, Պոլսում աղմկալից ցույցեր ու հանրահավաքներ էին անում, թերթերը, գրքերը լցնում հոխորտանքով և առանց հայօգուտ որևէ արդյունքի սրում հայերի հարաբերությունները հարևանների հետ «Մահ կամ ազատություն»՝ սա է նրանց նշանաբանը: Արդյունքը հայտնի է՝ ցավոք. Իրականացավ նշանաբանի  առաջին մասը՝ […]

Ժիրայր Լիպարիտյան. «Մենք չեն կարող հրաժարվել մեր հողերից»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541) Սեպտեմբերի 21-ի հետ կապված հոբելյանական ելույթները, թերթերի հատուկ համարները և ռադիոհաղորդումները ետևում են: Ետևում է նաև անցած տարվա դրական տեղաշարժերի վերլուծության, մատնանշման, հիշեցման պաթետիկան: Երևի բնական է, որ տոներն առհասարակ, իսկ սա՝ մանավանդ (վերջապես նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարեդարձը) խոսքի նման ոճ է առաջ […]

Ընդհարումները արևմտյան Վրաստանում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Սեպտեմբերի 30-ի լուսաբացին Գամսախուրդիայի կողմնակիցների սպառազեն խմբավորումներին, որոնց թվակազմը չի պարզված, հաջողվել է մտնել արևմտյան Վրաստանի Սենակի քաղաք և շրջապատել ոստիկանության ռեգիոնալ բաժանմունքի շտաբի շենքը: Վրաստանի ներքգործնախարարության մամուլի կենտրոնի հաղորդումների համաձայն, առավոտյան ժամը 9-ի մոտ ոստիկանությանը մոտակա շրջաններից աջակցության հասած հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ ջոկատների աջակցությամբ […]

Հացամթերումները շարունակվում են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) ԷՋՄԻԱԾԻՆ: Շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական խորհուրդների անբավարար աշխատանքի պատճառով խաթարվել էր շրջանում պետական հացամթերումների ընթացքը: Շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի և ագրարային բարեփոխումների և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի համատեղ նիստում ձեռնարկվեցին հրատապ միջոցներ, որոնք տվեցին դրական արդյունք: Տասնօրյակում, շրջանում հացի մթերումներն ավելացան 260 տոննայով և արդեն կազմում […]

Categories

Archives