March 29, 2024

Ընդհարումները արևմտյան Վրաստանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)

Սեպտեմբերի 30-ի լուսաբացին Գամսախուրդիայի կողմնակիցների սպառազեն խմբավորումներին, որոնց թվակազմը չի պարզված, հաջողվել է մտնել արևմտյան Վրաստանի Սենակի քաղաք և շրջապատել ոստիկանության ռեգիոնալ բաժանմունքի շտաբի շենքը: Վրաստանի ներքգործնախարարության մամուլի կենտրոնի հաղորդումների համաձայն, առավոտյան ժամը 9-ի մոտ ոստիկանությանը մոտակա շրջաններից աջակցության հասած հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ ջոկատների աջակցությամբ հաջողվել է հետ մղել գրոհը և հարձակվողներին քշել քաղաքի ծայրամասերը:

Հանրապետության արևմտյան նահանգների իրադրության սրման հետևանքով Վրաստանի ազգային գվարդիայի գլխավոր վարչությունը մարտական կազմ ու պատրաստ վիճակի մեջ է դրել գվարդիական բոլոր ստորաբաժանումները և շտաբների պետերի, հրամանատարների, կամավորների կազմավորումների ղեկավարների և պահեստայինների ընդհանուր հավաք է հայտարարել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives