Թարգմանություն ռուսերենից 2/15 նոյեմբերի, 1917 թ. Բանվորների և գյուղացիների Հոկտեմբերյան հեղափոխությունն սկսվեց ազատագրման ընդհանուր դրոշի տակ։ Ազատագրվում են գյուղացիները կալվածատերերի իշխանությունից, որովհետև այլևս չկա հողի կալվածատիրական սեփականություն — այն վերացված է։ Ազատագրվում են զինվորներն ու նավաստիները ինքնակալական գեներալների իշխանությունից, որովհետև գեներալներն այսուհետև կլինեն ընտրովի և փոխարինելի։ Ազատագրվում են բանվորները կապիտալիստների քմահաճույքներից և կամայականություններից, որովհետև այսուհետև […]