June 8, 2025

Author: Archives.am

Թշնամու գրոհը կասեցվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Մարտեր նաեւ Ֆիզուլու մոտակայքում ԼՂՀ ռազմաճակատային գծի որոշ հատվածներում իրավիճակը մնում է լարված։ «Հայլուրի» Մարտունու թղթակիցը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի առավոտյան Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել Կուրոպատկինոյի պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Թշնամուն հաջողվել է գրավել 3 բարձունք, բայց չանցած 2 ժամ հայ ազատամարտիկներին հաջողվել է հետ վերցնել […]

Ղարաբաղի ռազմական հաջողությունները մեր հզորության արդյունքն են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Գոյություն ունի միասնական հայոց բանակ, և Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերն այդ բանակի բաղկացուցիչ մասերն են, երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա, Ղարաբաղի վերջին ռազմական հաջողությունները բացատրվում են միայն ու միայն հայկական բանակի հզորությամբ և ոչ թե ռուսական բանակի մասնակցությամբ կամ աջակցությամբ, և ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդն ավելի […]

Ադրբեջանում վերջին ճիգերն են թափում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Աբուլֆազ Էլչիբեյը հրաման է արձակել, որի համաձայն արձակուրդում գտնվող բոլոր զինծառայողները պետք է մինչեւ ապրիլի 5-ը վերադառնան իրենց զինմասերը։ Հատուկ հանձնաժողովը ապրիլի 5-18-ը կստուգի զինված ուժերի անձնակազմը։ Պաշտպանության նախարարությանը հանձնարարված է հատուկ կետեր ստեղծել բոլոր ճանապարհների վրա, կայարաններում, նավահանգիստներում, օդանավակայաններում եւ այլուր՝ […]

Հայ իրական պատնեշ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Թուրքիայի ազդեցության տարածման դեմ Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, Հայաստանը եւ Իրանը մոտ ժամանակներս մի համաձայնագիր կստորագրեն, որի հիման վրա Իրանը կբավարարի Հայաստանի բնական գազի պահանջները։ Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, Մոսկվան քաջալերում է այդ պայմանագրի ստորագրման հետ կապված Իրանի դիրքորոշումը: Հայաստանի էներգիայի եւ վառելքի հարցերով պետնախարար Սեպուհ Թաշճյանի խոսքերով, անցյալ […]

«Գործողությունները հիմնված են կամքի ու ապրելու ձգտման վրա»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի պետ Արմեն Դուլյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին ադրբեջանական բանակը կենտրոնացված խոշոր ուժերով, զրահատեխնիկայով եւ ավիացիայով լայնածավալ հարձակում էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ուղղությամբ՝ հարցականի տակ դնելով ԼՂՀ լինել-չլինելու խնդիրը, քանի որ ներկայիս խոշորածավալ պատերազմի պայմաններում Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղին […]

Հայաստանի նախագահն առաջարկում է անհապաղ բանակցություններ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ապրիլի 1-ին ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը դիմում է հղել ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով կառավարության անհանգստությունը հայտնելով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմի նոր ուժգնացման կապակցությամբ, կարծիք է հայտնել, որ վերջինս կարող է խանգարել ԵԱՀԽ-ի շրջանակներում ընթացող խաղաղության բանակցություններում նշմարվող առաջընթացը։ Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը խոր անհանգստություն է […]

Հրետակոծությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ապրիլի 1-ի ամբողջ օրը ծանր հրետանուց եւ «Գրադ» կալանքներից հրթիռահրետակոծության է ենթարկվել Տավուշի շրջանի ողջ տարածքը։ Զոհվել է մեկ, վիրավորվել 9 մարդ։ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Այգեձոր եւ Չինարի գյուղերում ավերվել են բնակելի տներ։ Հայկական ինքնապաշտպանության մարտիկները դիմել են պատասխան գործողությունների եւ արժանի հակահարված են տվել թշնամուն։ Ըստ տեղեկությունների, […]

Սնամեջ մեղադրանքներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Երեկ, «Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս ԼՂՀ մամուլի եւ լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը վճռականորեն հերքել է ադրբեջանական քարոզչության տարածած լուրերը, թե իբր Քելբաջարի վրա գրոհը ձեռնարկվել է Հայաստանի Վարդենիսի շրջանից։ «Քելբաջարի շրջանում տեղակայված կրակակետերի ոչնչացման գործողություններին բացառապես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն են մասնակցում»,– ընդգծել է նա։ Մ. Պետրոսյանի խոսքերով, Բաքվի […]

Ազատագրվեց Դադիվանքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 1 ապրիլի, 1993թ., թիվ 59(310), հինգշաբթի Լռեցվել են թշնամու ևս մի քանի կրակակետեր Իրադրությունը ԼՂՀ Մարտակերտի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանների սահմանային գոտում շարունակում է մնալ խիստ լարված: Կասեցնելով թշնամու հերթական գրոհը և անցնելով հակահարձակման՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մարտի 30-ի երեկոյան և լույս 31-ի գիշերը ոչնչացրել են թշնամու կրակակետերը Չորման, Ղչլղայա և Վանք գյուղերում: Երկու […]

Մարտակերտ. ազատագրվել է նաև Չարեքտարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 31 մարտի, 1993թ., թիվ 58(309), չորեքշաբթի Համառ մարտեր Լաչինի միջանցքի հյուսիսում Մարտի 29-ի երեկոյան և լույս 30-ի գիշերը ռազմական գործողությունները ԼՂՀ Մարտակերտի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանների սահմանային գոտում շարունակվում էին: Կասեցնելով ադրբեջանական կազմավորումների լայնածավալ գրոհը՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն անցել են հակահարձակման և լիովին ազատագրել Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Չարեքտարը: Այս մասին […]

Categories

Archives