June 7, 2025

Author: Archives.am

Ռոման Գոցերիձե. «Վրաստանը հնարավոր է ապրիլից շրջանառության մեջ դնի սեփական դրամանիշ»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Մարտի 8-ին վրացական հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել փոխվարչապետ Ռոման Գոցերիձեն եւ հայտարարել, որ Վրաստանը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, որովհետեւ Ռուսաստանը չի ուղարկում խոստացած 60 միլիարդ ռուբլին։ Դրա հետեւանքով շատ ձեռնարկությունների կոլեկտիվներ աշխատավարձ չեն կարողանում ստանալ։ Ըստ Գոցերիձեի, Ռուսաստանը ձգձգում է դրամի առաքումը Վրաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով։ […]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը. 9 ապրիլի, 1993

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը երախտագիտություն է հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողությունների սաստկացման առնչությամբ լուրջ մտահոգություն դրսևորելու համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի կազմավորման գործընթացում բացակայում են միջազգային-իրավական և սահմանադրական կոնֆլիկտները, անհատական ինքնապաշտպանություն է վարում մեր երկրի տարածքի մի հատվածը օկուպացրած Ադրբեջանական Հանրապետության ուղղակի ագրեսիայի դեմ հանդիման։ Անհատական ինքնապաշտպանության նպատակով մեր […]

Թեժ մարտերը շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Երկիր, 8 ապրիլի, 1993թ., թիվ 63(404) Ոչնչացվեց թշնամու Մազութլու ռազմական բազան ԼՂՀ ռազմաճակատներում իրադրությունը մնում է լարված։ Ինչպես տեղեկացնում է «Հայլուրի» թղթակիցը՝ ապրիլի 7-ի առավոտյան Մարտունի քաղաքը հրետակոծվել է Գրադ կայանքներից։ Մեկ բնակիչ զոհվել է, մեկ ուրիշը՝ վիրավորվել։ Կան ավերածություններ։ Միևնույն ժամանակ Աղդամի տարածքից ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել Ղուրուչուղ լեռան ուղղությամբ։ Հարձակումը ետ […]

Ամենախաղաղասեր ուժը բանակն է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
գտնում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը Եռամսյա ընդմիջումից հետո Վ.Մանուկյանը կրկին հանդիպեց լրագրողների հետ` ներկայացնելու համար վերջին իրադարձությունների իր մեկնաբանություններն ու հայկական բանակի կազմավորման վերաբերյալ նկատառումները: Բանակի կազմավորման գործում թերությունների մասին շատ է խոսվում, և պրն Մանուկյանը այդ խոսակցությունների հիմնական մասին համաձայն չէ, քանի որ, ըստ հանրահայտ ռազմական աքսիոմի, անհնար է ուժեղ լինել […]

«Սըխ կացե՛ք: Լոխ լավ կըլի»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) վստահեցնում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը – Հայաստանում տարածված է մի կարծիք, թե ԼՂ Հանրապետությունում գոյություն ունի երկիշխանություն, եւ իշխանության երկու թեւերի միջեւ գոյություն ունեն որոշակի ընդգծված տարաձայնություններ. ի՞նչ կարող էիք ասել այդ երկու թեւերի ներկա փոխհարաբերությունների մասին։ – Մեկ տարվա ընթացքում պետություն չի ստեղծվում։ Անհրաժեշտ են […]

«Ադրբեջանի տարածքում Հայաստանի զորքեր չկան»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Նավթամուղը գուցեեւ անցնի Հայաստանով «Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) «Հայաստանը այս տարածաշրջանում ամենակայուն եւ ժողովրդական երկիրն է», – ապրիլի 6-ին Երեւանում ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ղարաբաղյան հիմնահարցի էությանը ծանոթանալու նպատակով իր 5 գործընկերների հետ տարածաշրջան այցելած ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Ռիչարդ Ամանը։ Հիշեցնենք, որ մինչեւ Երեւան այցելելը ամերիկյան կոնգրեսականներն արդեն եղել էին Բաքվում եւ Հայաստանից […]

Հայ զինվորների մայրերին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) ՀՀ պաշտպանության նախարար Վ. Մանուկյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ն. Տեր-Գրիգորյանցը Մայրության տոնի առթիվ դիմում են հղել զինվորների մայրերին, որի մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի մայրեր, ձեր զավակները՝ մեր անկախ Հայաստանի պաշտպանները, այսօրվա դժվարին պայմաններում պատվով են կատարում իրենց սրբազան պարտքը հայրենիքի նկատմամբ, արիության եւ հերոսության […]

Սատար կկանգնենք մեր եղբայրների արդար պայքարին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Երեկ Հայաստանի ԳԽ եւ կառավարության նախագահություններն ընդունել են դիմում ուղղված Հայ ժողովրդին, որը եւ ներկայացնում ենք ստորեւ. «Հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը դժվարին փորձության առջեւ է։ Հայ ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչության քաղաքականությունը, որը սաստկանում է հատկապես ղարաբաղյան ռազմաբեմում՝ ինքնապաշտպանական ուժերի հաջողություններին զուգընթաց, նորանոր դրսեւորումներ է ստանում՝ ընդունելով հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիների […]

Գազատարը կրկին պայթեցվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Ապրիլի լույս 6-ի առավոտյան ժամը 4-ին, Թբիլիսիից ոչ հեռու, Քուռ գետի մերձակայքում այս էլ որերորդ անգամ պաթեցվել է Վրաստանով Հայաստան եկող գազամուղը, որի հետեւանքով շարքից դուրս է եկել գազամուղի 1000 միլիմետրանոց խողովակաշարի 20 մետրանոց մի տեղամաս։ Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ կառավարության լրւստվական ծառայությունից, պայթեցված գազատարի վերականգնման աշխատանքները կսկսվեն այսօր […]

Կանխվեց լայնածավալ հարձակումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Քելբաջարի շրջանում հայտնաբերվել են ռազմական քարտեզներ, ուր նշված են ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղի վրա նախապատրաստվող հարվածների հիմնական ուղղությունները։ Ինչպես «Սնարքի» թղթակցին տեղեկացրել են ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեում, երկու հիմնական հարված էր նախապատրաստվում. առաջինը՝ Լաչինի մարդասիրական միջանցքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով փակել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, երկրորդը՝ Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ […]

Categories

Archives