June 7, 2025

Author: Archives.am

Ստեփանակերտը և Բաքուն բանակցում են առանց միջնորդների

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Երկիր, 30 հուլիսի, 1993թ., 142(483), ուրբաթ Բաքուն հրաժարվո՞ւմ է 1993թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում կայացավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը: Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը, պետնախարար Ի. Ալիևը, ԱԳՆ ներկայացուցիչ Զուլֆուգարովը, ռազմագերիների և պատանդների հարցերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի.Քյազիմովը, իսկ Լեռնային Ղարաբաղից՝ արտգործնախարար Արկադի […]

Ստորագրվել է համաձայնագիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 30 հուլիսի, 1993թ., 150(754), ուրբաթ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական անձանց 1993թ. հուլիսի 28-ի հանդիպման արդյունքում ստորագրվել է համաձայնագիր: Կողմերն համաձայնել են ամեն տեսակի հարձակողական գործողությունները՝ հրթիռակոծումները, հրետակոծումները և օդային ռմբակոծումները դադարեցնելու մասին ավելի վաղ՝ ս.թ. հուլիսի 24-ին ձեռք բերված պայմանավորվածությունը երկարաձգել 7 օրով, որի ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվի Ադրբեջանի և […]

ԼՂՀ-Ադրբեջան հանդիպումը կայացավ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 30 հուլիսի, 1993թ., 150(754), ուրբաթ Հուլիսի 28-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների ղեկավարությունների ներկայացուցիչների հանդիպումը, որին ԼՂՀ-ի կողմից մասնակցում էին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ազգային անվտանգության պետվարչության նախագահ Կամո Աբրահամյանը և ռազմագերիների ու պատանդների գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Աղասարյանը, Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար […]

Անվերահսկելի զինմիավորումներ ադրբեջանական բանակո՞ւմ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Երկիր, 30 հուլիսի, 1993թ., 142(483), ուրբաթ Ինչպես հայտնի է, հուլիսի 28-ի առավոտյան, խախտելով հրադադարը, ադրբեջանական բանակի զինմիավորումները հրետակոծել են ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղը: Հայաստանում ԼՂՀ լիազոր ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը «ՆՏ»-ի թղթակցին հայտնել է, որ գյուղում հրետակոծման հետևանքով զոհվել է 6 մարդ: Հուլիսի 28-ին կայացած Ադրբեջանի ու ԼՂՀ լիազոր ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ղարաբաղյան պատվիրակությունը ադրբեջանական […]

Ադրբեջանի խորհրդարանը քավության նոխազ է փնտրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 29 հուլիսի, 1993թ., 142(483), հինգշաբթի Ադրբեջանի խորհրդարանը հանրապետության գլխավոր դատախազին հանձնարարել է հետաքննել հայկական կազմավորումների կողմից Աղդամ քաղաքի գրավման հանգամանքները և քաղաքի հանձնման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել: ԻՖ-ը հաղորդում է, թե խորհրդարանականները հավանություն են տվել ռազմական շինարարության, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական բնագավառում Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևի գործունեությանը: Մասնավորապես հավանության է արժանացել նրա […]

Բաքուն պատասխան միջոցառումներ է նախապատրաստում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Երկիր, 28 հուլիսի, 1993թ., չորեքշաբթի Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Վ. Ահմեդովի նախագահությամբ հուլիսի 26-ին Բաքվում տեղի է ունեցել կառավարության անդամների և պետական ֆինանսական կառույցների ներկայացուցիչների խորհրդակցություն: Հանդիպման ժամանակ քննարկվել են այն միջոցառումները, որոնք պաշտոնական Բաքուն կարող է ձեռնարկել ՌԴ կենտրոնական դրամատան վերջին որոշման առնչությամբ: Ըստ չհաստատված տեղեկատվության՝ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իշխանությունների կողմից որոշված ժամկետում կկարողանա փոխանակել […]

Սեյրան Բաղդասարյան. «ԵԱՀԽ հայտարարությունը ադրբեջանական գրոհի ինդուլգենցիան է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահը մի քանի օր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրակի դադարեցման ժամանակացույցի համահեղինակ 9 պետությունների ներկայացուցիչների հետ մեկտեղ վճռականորեն դատապարտում է Աղդամ քաղաքի գրավումն ու պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու զորքերը դուրս բերել զավթված տարածքներից: Հայտարարությունը տարակուսանք է […]

Հեռախոսազրույցները ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի Հուլիսի 26-ի երեկոյան և հուլիսի 27-ի առավոտյան շարունակվել են բանակցությունները և հեռախոսազրույցները ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև սպասվող երկկողմ տեղի, ժամանակի և մակարդակի մասին: Մեր թղթակցի այն հարցին, թե վերոհիշյալ հանդիպմանը մասնակցելո՞ւ է արդյոք Հայաստանի ներկայացուցիչը, ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ բանակցությունները ուղղակի են ԼՂՀ […]

Զինադադարը պահպանվում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի Վերջին օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում կայունացել է: Երեկ և նախորդ գիշեր ԼՂՀ ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Վկայակոչելով ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից ստացված տեղեկությունները՝ Սնարք գործակալությունը հաղորդում է, թե Ադրբեջանի և Ղարաբաղի ռազմական ղեկավարությունը միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը չխախտվի առանձին […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Ղարաբաղի հարցը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի ԼՂՀ ԱԳՆ անվստահություն է հայտնում ԵԱՀԽ-ին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման խնդիրը մոտ ժամանակներս կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այդ մասին հուլիսի 27-ի բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Կարասինը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանն այդ խնդրում որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, […]

Categories

Archives