June 9, 2025

Author: Archives.am

Թուրքերը հերքում են Հայաստանի տարածքը գնդակոծելու լուրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 172(423), չորեքշաբթի Ղարաբաղում առանց լուրջ միջադեպերի Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան երրորդ քարտուղար Նևզաթ Ույանիկը Թուրանի թղթակցին հաղորդել է, թե որոշ լրատվական միջոցների հաղորդագրությունն այն մասին, որ թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի հաղորդագրության հիման վրա տարածվող լուրերը նպատակ ունեն […]

ԼՂՀ ՊՊԿ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 170(511), չորեքշաբթի Ադրբեջանում քաղաքական իրավիճակի նշմարվող կայունացումը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին գործնական քայլերի համար: Ձգտելով ըստ ամենայնի աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին, ԼՂՀ ղեկավարությունը հրաման է տվել պաշտպանության բանակի ստորաբաժանումները դուրս բերել Կուբալու քաղաքից և մերձակա մի շարք գյուղերից, և այդ աշխատանքն արդեն ավարտված է: Լեռնային Ղարաբաղի […]

Ղարաբաղի հարցը համապատասխանում է միջազգային նորմերին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175) ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը մտահոգություն է հայտնել, որ Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների սահմաններում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղիների որոնումը ընթանում է միայն խորհրդաժողովի անդամ երկրների քաղաքական շահերի հունով: Ընդ որում, ամբողջովին անտեսվում են ընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության երեկ հրապարակված հաղորդագրության մեջ, […]

Թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175) ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Թուրքիային Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:40-ին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը հատեց թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռը և «Զվարթնոց» օդանավակայանի դիսպետչերից թույլտվություն խնդրեց վայրէջք կատարել: Դիսպետչերի հարցմանը, թե ինչ թույլատրող փաստաթղթեր և ինչ նպատակով է նշված ինքնաթիռը մուտք գործել Հայաստան, անձնակազմը պատասխանել է, որ ինքնաթիռում են գտնվում […]

Թուրքիայի տարածքից կրակ Հայաստանի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 171(422), երեքշաբթի Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից չհրահրված կրակ է բացվել Հայաստանի տարածքում գտնվող Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ: ԻՖ-ի տված այդ հաղորդումը մեր թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բաբենկոն: Նա նաև նշեց, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է […]

Ալիև. «Ադրբեջանը պետք է մտնի ԱՊՀ»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 171(422), երեքշաբթի Կրեմլում երկուշաբթի կայացավ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հանդիպումն Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևի հետ: Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, հաղորդեցին Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից: Երկու կողմերն էլ շահավետ են համարել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև կարևորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների դերը ղարաբաղյան […]

Ղարաբաղում իրադրությունը հանգիստ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 171(422), երեքշաբթի ԼՂՀ արտգործնախարարը մեկնեց բանակցությունների Երեկ և նախորդ գիշեր իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում համեմատաբար հանգիստ է եղել: Հիմնականում պահպանելով հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, կողմերը ձեռնպահ են մնացել ռազմական լայնածավալ գործողություններից, թեև ադրբեջանական առանձին կազմավորումներ կարճատև գնդակոծության են ենթարկել հայկական պաշտպանական դիրքերը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը, […]

Հինն ու նորը Ադրբեջանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի Ադրբեջանում հանրաքվեի արդյունքն արտաքուստ գուցե այնքան էլ գեղեցիկ չէր, բայց առնվազն համոզիչ էր և նույնքան «անսպասելի», որքան ստալինյան հանգով սերտած մի դաս: Ըստ պաշտոնական հաշվարկի, քվեարկողների 97 տոկոսը օրինական համարեց նախկին համայնավար առաջնորդ Հեյդար Ալիևի հափշտակած իշխանությունը: Հանրաքվեի լուսաբանման ընթացքում պարզ երևաց պատերազմից մինչև կոկորդը զզված ժողովրդի վիճակը, […]

Ռուսական ուժեր Ադրբեջան-Իրան սահմանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի «Թուրան» գործակալությունը հիմնվելով Բաքվի աղբյուրների վրա հաղորդում է, որ Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկել է Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով տեղադրել ռուսական ուժեր: Բաքուն նաև դեմ չէ Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմական բազաների տեղադրմանը: Իր հերթին Իրանի ռադիոն հաղորդել է, որ Թեհրանի կառավարությունը համաձայնել է Ադրբեջան-Իրան սահմանի մոտակայքում վրանային ճամբար ստեղծել […]

Դարձ ի շրջանս յուր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի Մոսկվայի օդանավակայանում լրագրողների հետ զրուցելիս Հ. Ալիևը հայտարարել է, որ ինքը Մոսկվա է ժամանել հանրապետության նախորդ իշխանության սխալները սրբագրելու նպատակով: Ալիևի կարծիքով, պետք է վերականգնվեն Ռուսաստանի հետ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունները: Ալիև-Ելցին հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, սակայն քննարկման հարցերի շրջանակը […]
Page 62 of 225« First...304050«6061626364 » 708090...Last »

Categories

Archives