December 7, 2024

Author: Archives.am

Զինադադարը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 2 դեկտեմբերի 1917թ. թիվ 257 Զինադադարը արդեն կատարված փաստ է թե արևմտյան, թե ռուս-թուրքական ճակատների վրա: Եվ մինչև արևմտյան ճակատի վրա զինադադարը Գերմանիայի և Ավստրիայի հետ որոշվեց և կատարվեց Լենին-Տրոցկիի նախաձեռնությամբ, կովկասյան ճակատում զինադադարը Թուրքիայի հետ որոշվեց և կատարվեց Անդրկովկասյան կոմիսարիատի և երկրային կենտրոնի նախաձեռնությամբ և որոշմամբ, այսինքն օրգանների, որոնք մերժում էին բոլշևիկների կառավարությունը […]

Կովկասի զորքին և ազգաբնակությանը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Կովկասյան զորքերի  հրամանատարը թուրքական զորքերի հրամանատարից ստացել է զինադադարի բանակցություններ սկսելու առաջարկություն: Անդրկովկասի կոմիսարիատը, լիակատար համաձայնությամբ բան., զին., և գյուղ. պատ. խորհրդի երկրային կենտրոնի, վճռեց ընդունել այդ առաջարկությունը և ձեռնարկել ռազմական գործողությունները ընդհատելու բանակցություններին զինադադարի պայմանները մշակելու համար: Անդրկովկասի կոմիսարիատը իր վրա վերցրեց այս ծանր ու դժվարին խնդրի լուծումը, […]

Կովկասյան զորահրամանատարի հեռագիրը Միջագետքի Անգլիական բանակին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Բաղդադ, Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին Նոյեմբերի 17-ին  կովկասյան ճակատի թուրքաց բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշայից ես ստացա զինադադարի առաջարկություն: Ի նկատի ունենալով Ռուսաստանի ընդհանուր քաղաքական դրությունը և մեր ավստրո-գերմանական ճակատում արդեն սկսված զինադադարի բանակցությունները, ես՝ Անդրկովկասի Ժամանակավոր կառավարության համաձայնությամբ՝ գտա, որ ժամանակն է ընդառաջ գնալ թուրքաց հրամանատարության առաջարկին, և […]

Կարգադրություն Էրզրումի զորքերի հրամանատարին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Էրզրում, զորքերի հրամանատարին. Խնդրում եմ պարլամենտյորի միջոցով հայտնել թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ Մահմեդ փաշային իմ հետևյալ պատասխանը նրա նամակին. «Ձեր նամակը, պարոն գեներալ, զինադադարի առաջարկով՝ ստացա և շտապում եմ Ձեզ հայտնել, որ ես պատրաստ եմ ընդառաջ գնալ Ձեր մարդասիրական առաջարկին: Այդ նպատակով ես առաջարկում եմ մեր երկու […]

Զինադադարը Թուրքիայի հետ

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Թիֆլիսում լուր տարածվեց, որ թուրքական գեներալներից մեկը դիմել է կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Պրժևալսկիին և, հայտնելով թե թուրքական զորքը իմացել է, որ Ռուսաստանի այժմյան կառավարությունը հաշտություն է կամենում կնքել, առաջարկել է բանակցություններ սկսել թուրքական զորահրամանատարության հետ զինադադարի մասին: Գեներալ Պրժևալսկին թուրք գեներալի այս դիմումը ենթարկել է երկրային կենտրոնների […]

Անդրկովկասի կոմիսարիատը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Զանգ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 5 Անդրկովկասյան առանձին կոմիտեն չէր համապատասխանում մեր երկրի տրամադրություններին: Նա ստեղծվել էր հեղափոխության առաջին շրջանում, երբ Լվովի մինիստրությունն էր պետությունը ղեկավարում, և Գուչկով-Միլյուկովյան քաղաքականությունն էր գերակշռում: Այդ քաղաքականությունը սնանկ դուրս եկավ և ջարդուփշուր եղավ հեղափոխության ալիքների հարվածից՝ բայց նրա հոգեզավակը՝ Կովկասյան առանձին կոմիտեն, մեր երկրում մնաց կանգուն ամիսներ շարունակ: Մինչ […]

Հաշտության մասին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 21 նոյեմբերի, 1917թ., թիվ 249 Կայանից նոյեմբ. 16-ին, բոլոր բանկերին, կազմակերպություններին և թերթերի խմբագրություններին. Նոյեմբերի 15-ին կռվող կողմերի բոլոր ժողովուրդներին արած առաջարկին՝ անմիջապես բանակցություններ սկսելու հաշտության մասին — առանց անեքսիայի և կոնտրիբուցիայի սկզբունքով և ազգերի ինքնորոշման հիմունքով,— գերմանական գերագույն հրամանատարությունը համաձայնեց հաշտության բանակցություններ սկսելու: Գերագույն հրամանատար Կրիլենկոն առաջարկեց ժամանակամիջոց տալ 5 օրով, մինչև 19-ը, […]

Պրապորշչիկ Կրիլենկոյի հաշտությունը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 19 նոյեմբերի, 1917թ., թիվ 248 Երեկ Մոգիլևի բան. զին. և գյուղ. պատգ. Խորհուրդը պրապորշչիկ Կրիլենկոյից ստացավ հետևյալ հեռագիրը. «Այսօր ուղարկել եմ պարլամենտյորներ բոլոր ճակատներում բանակցությունները սկսելու: Գերմանացիների համաձայնության դեպքում զինադադար է լինելու, մի անգամ ևս դաշնակիցներին զինադադարի առաջարկ անելու: Բան. և գյուղ. բոլոր կազմակերպությունները կոչ են անում կռվել հաշտության գործի համար: Զին. կոմիտեները պետք […]

Բանակցություններ զինադադարի մասին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 19 նոյեմբերի, 1917թ., թիվ 248 Թիֆլիսում ոչ պաշտոնական տեղեկություններ են ստացվել, որ գերմանական շտաբի գլխավոր հրամանատար Հինդենբուրգը ճանաչել է Լենինի կառավարությունը և ընդունել նրա առաջարկը՝ զինադադար կնքելու երեք ամսով: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, նշանակված է հրավիրակների տեսակցությունը՝ բանակցություններ սկսելու: Բանակցություններ վարելու են այսօր և թուրքական ֆրոնտի վրա՝ թուրք բանակի հետ, Էրզրումի և շրջակա շրջանների մեջտեղ […]

Դրությունը Տրապիզոնում

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 18 նոյեմբերի, 1917թ., թիվ 247 Տրապիզոն, 8 նոյեմբերի Անիշխանությունը երկրում իսկապես որ ահռելի չափեր է ստացել. չեմ իմանում ի՞նչ է կատարվում Ռուսաստանի խորքերում, բայց որ այստեղ Տրապիզոնում տիրում է անսանձ գողություն և ալան-թալան, դրա ապացույց այստեղի առօրյա կյանքը: Զինվորներն այն աստիճան զուրկ են դիսցիպլինայից, որ անում են ով ինչ ցանկանում է: Նորերս գրավեցին տեղիս […]
Page 221 of 225« First...190200210«219220221222223 » ...Last »

Categories

Archives